Խոշոր չարաշահումներով իրականացված արդյունագործական որսի հետևանքով վտանգվել է Սևանա լճում խեցգետնի պոպուլյացիայի վերարտադրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+23.17 oC

Խոշոր չարաշահումներով իրականացված արդյունագործական որսի հետևանքով վտանգվել է Սևանա լճում խեցգետնի պոպուլյացիայի վերարտադրությունը

16:12 26.03.2020

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Սևանա լճից խեցգետնի արդյունագործական որսի և արտահանման ոլորտում իրականացված հաշվեքննության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերը, որի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության հետ կնքված կենդանական պաշարների օգտագործման պայմանագրերով 2017-2018թթ. 4 ՍՊԸ Սևանա լճում իրականացրել է խեցգետնի արդյունագործական 104տ ընդհանուր քաշով որս: Մինչդեռ, նույն ժամանակահատվածում hանրապետությունից յոթ իրավաբանական անձինք, ներառյալ վերջիններս, արտահանել են շուրջ 357տ ընդհանուր քաշով վայրի խեցգետին: Այսինքն՝ 253 տոննա խեցգետնի որսը կատարվել է առանց պայմանագրի:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2016-ին «Բնական կենդանական պաշարների օգտագործման» պայմանագրեր կնքած թվով 4 ընկերություններ դիմել են նախարարություն, որպեսզի ստանան դեռևս 2015-ին որսված և չարտահանված կենդանի խեցգետինը 2017-ի ընթացքում արտահանելու համաձայնություն: Այդ շրջանակում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը կատարել է ուսումնասիրություն, ըստ որի այդ 4 ՍՊԸ-ներում առկա է 2015թ. որսված ու չիրացված ընդհանուր 325տ խեցգետին: Մինչդեռ, տվյալներ են ստացվել, որ ուսումնասիրության համար նշված ժամանակահատվածում տեսչության աշխատակիցները Գեղարքունիքի մարզ չեն գործուղվել, նշված կազմակերպություններում խեցգետնի առկա իրական պաշարների ուսումնասիրություններ չեն իրականացվել:

ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի կողմից Հաշվեքննիչ պալատին տրված փորձագիտական եզրակացությամբ պարզվել է նաև, որ նման քանակի կենդանի խեցգետնի երկարատև պահպանման համար, ի թիվս այլ պարտադիր գործոնների, ՍՊԸ-ներին անհրաժեշտ են ոչ բետոնապատ այնպիսի մեծությունների ջրավազաններ, որոնք նրանք չունեն: Բացի դրանից՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2015թ. ընկերությունների կողմից խեցգետնի արտահանման ծավալներն արդեն իսկ գերազանցել են նրանց տրված որսի թույլտվությունները:

Այսինքն՝ ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք 2016թ. նոյեմբերին ներկայացրել են խեցգետնի իրականում գոյություն չունեցող ծավալների մասին կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Արդյունքում իրավաբանական անձինք 2017-2018թթ. իրականացրել են 253տ անհայտ ծագման աղբյուրից ձեռք բերված վայրի խեցգետնի արտահանում, որի արդյունքում ենթադրաբար պետական բյուջե չի մուտքագրվել 253մլն դրամի բնօգտագործման վճար:

ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի  կատարած գնահատման համաձայն՝ խեցգետնի արդյունագործական ընդհանուր կենսազանգվածը 2014-2016թթ կազմել է ընդհանուր 8530տ, որից օգտագործման ենթակա պաշարը (թույլատրելի որսաչափը)՝ 1900տ: Մինչդեռ, անտեսելով որպես հիմք հանդիսացող ՊՈԱԿ-ի հետազոտությունները՝ 2014-2016 թվականներին որսի թույլտվություն է տրվել ընդհանուր 5474տ կամ շուրջ 3 անգամ ավել խեցգետնի որսի համար: Արդյունքում վտանգվել է խեցգետնի պոպուլյացիայի վերարտադրության պրոցեսը և այն ապահովելու համար անհրաժեշտ չափաքանակների պաշարները, ինչի հետևանքով 2017-2018թթ. արդյունագործական որսի թույլտվության բնեղեն քանակը կտրուկ նվազել է՝ 2017թ. կազմելով 42տ, 2018թ.՝ 3տ, որը 2015թ. համեմատ պակաս է շուրջ 900 անգամ, ինչով առաջացրել են ծանր հետևանքներ:

Հաշվեքննության շրջանակներում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ կենսապաշարներ օգտագործող ընկերություններից մեկը 2017թ. առաջին եռամսյակում բնապահպանական պետական տեսչություն է ներկայացրել 17,95տ խեցգետնի պաշարների օգտագործման հաշվետվություն, այն դեպքում, երբ նրա ստացված որսի թույլտվությունը կազմել է 12 տոննա: Այսինքն՝ օգտագործվել է ստացված թույլտվությունից 5,95 տոննայով ավելի պաշար: Մինչդեռ տեսչական մարմնի պատասխանատու պաշտոնատար անձինք, օժտված լինելով կենդանական աշխարհի օբյեկտների արդյունագործական նպատակներով օգտագործման պահանջների պահպանման և վերահսկողության լիազորությամբ, կենսապաշարների ապօրինի օգտագործման առկա փաստը չեն արձանագրել և պատասխանատվության միջոցներ չեն կիրառել, որի արդյունքում բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառվել է շուրջ 6 մլն ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ ՀՀ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհ

08:24 15.07.2025

ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհ

Հուլիսի 15-ին, ժամը 04:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 15.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:08 15.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 15-ին, ժամը 00:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:51-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...

Հրդեհ Եղվարդ քաղաքում

08:00 15.07.2025

Հրդեհ Եղվարդ քաղաքում

Հուլիսի 15-ին, ժամը 01:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

BACK_TO_TOP