1115 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+35.09 oC

1115 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

14:52 27.03.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։
Մարտի 27-ին՝ ժամը 9-ից 12-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 178 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 27-ի ժամը 12-ը՝ 1115 անձի նկատմամբ, 552-ը՝ մայրաքաղաքում, 563-ը՝ մարզերում։

Մարտի 27-ին՝ ժամը 9-ից 12-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 179 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 27-ի ժամը 12-ը՝ 1439 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
Մարտի 27-ին՝ ժամը 9-ից 12-ը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 7 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 27-ի ժամը 12-ը՝ 41 վարորդի։

Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանի համայնքային ոստիկանները կանեփի բույսեր ու թմրանյութ են հայտնաբերել

16:43 16.07.2025

Սևանի համայնքային ոստիկանները կանեփի բույսեր ու թմրանյութ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Դդմաշեն գյուղի 60-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Հուլիսի 11-ին համայնքային ոստիկաններն այցելել են նշված հասցե, որտեղ տնամերձ հողամասի տեսանելի հատվածում հայտնաբերել են կանեփի 63 բույս։ 60-ամյա տանտերը խորդանոցից իրավապահներին է ներկայացրել մոտ 400 գրամ կանեփի չորացված զանգված և ծխամորճ։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը […] ...

Օրբանը դեմ է ԵՄ բյուջեից Ուկրաինային 100 միլիարդ եվրո հատկացնելուն

16:31 16.07.2025

Օրբանը դեմ է ԵՄ բյուջեից Ուկրաինային 100 միլիարդ եվրո հատկացնելուն

Հունգարիան համաձայն չէ Եվրամիության 2028-2034 թվականների յոթամյա բյուջեի նախագծի հետ, որը նախատեսում է 100 միլիարդ եվրոյի հատկացում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկրի կառավարության նիստից առաջ, որտեղ կքննարկվի Բրյուսելից ստացված առաջարկը։ Օրբանի խոսքով՝ Եվրահանձնաժողովի բյուջետային նախաձեռնությունը «զարմացրել է բոլոր» ԵՄ անդամներին։ «Ուկրաինան դարձել է Բրյուսելի […] ...

Հուլիսի 16-21-ը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

16:20 16.07.2025

Հուլիսի 16-21-ը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 16-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 16-ին կեսօրից հետո, 17-21-ի գիշերը և կեսօրից առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսիս 16-17-ին […] ...

25-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

16:08 16.07.2025

25-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Հուլիսի 13-ին Արմավիրի մարզի պարեկները Տալվորիկ գյուղի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ Մյասնիկյան գյուղի բնակիչ 25-ամյա վարորդը 2018 թվականի դեկտեմբերի 22-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...

Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար

16:00 16.07.2025

Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար

Դիմել ենք Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք նախորդող շրջանում ՇՀԿ-ում ունենք դիտորդի կարգավիճակ: Այնպես չէ, որ մենք ինչ-որ, այսպես ասած, զրոյական վիճակից հանկարծ որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք դառնում. Ընդ որում՝ սա նաև կապված է կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների հետ: […] ...

Լոռու քրեական ոստիկանները 25-ամյա երիտասարդին ձերբակալել են գողության պահին

15:49 16.07.2025

Լոռու քրեական ոստիկանները 25-ամյա երիտասարդին ձերբակալել են գողության պահին

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները հուլիսի 11-ին՝ ժամը 23.20-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի բնակիչներից մեկը փորձում է Ուկրշին թաղամասում գտնվող տնակից գողություն կատարել։ Քրեական ոստիկաններն անմիջապես մեկնել են նշված հասցե, որտեղ նկատել են բժշկական դիմակով և շինարարական ձեռնոցներով մի երիտասարդի: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք լինգը: Վանաձորի բնակիչ 25-ամյա […] ...

BACK_TO_TOP