Մենք զգալի ավելացնում ենք տեսագրվող դասերի քանակը. Արայիկ Հարությունյանի գրառումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+30.09 oC

Մենք զգալի ավելացնում ենք տեսագրվող դասերի քանակը. Արայիկ Հարությունյանի գրառումը

21:10 29.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, պատրա՞ստ եք ուսումնական հերթական շաբաթին:

Մենք զգալի ավելացնում ենք տեսագրվող դասերի քանակը, որպեսզի բոլոր այն աշակերտները, որոնք սարքերի և ինտերնետ կապի խնդիրներ ունեն, օգտվեն նաև այս հնարավորությունից։ Դրանք հասանելի կլինեն յութուբյան մեր ալիքով, որն անվճար է բոլորի համար և թրաֆիկ չի պահանջում։

Մարտի 30-ի դասացուցակը

Առաջին ալիքի եթերում 08։30-ից կլինի «Հանրային դասը»՝

Հասարակագիտություն (10-րդ դասարան)
Թեմա՝ Օնլայն բանկինգ

Մեդիագրագիտություն (9-րդ դասարան)
Թեմա՝ Սոցցանցերում լրատվական վերնագրերի և թեմաների տարածում

Մայրենի (7-րդ դասարան)
Թեմա՝ Դիմավոր և անդեմ բայեր

Ֆիզկուլտուրա

11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»՝
Մաթեմատիկա. Գծային հավասարումների համակարգերի բերվող խնդիրների լուծում
Ֆիզիկա. Նյուտոնի 1-ին օրենքը, իներցիալ համակարգեր

Եվս 6 դաս առավոտյան 08։00-ից հասանելի կլինի https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում՝

Հայոց լեզու (8-րդ դասարան)
Թեմա՝ Պարագաներ, տեղի և ժամանակի պարագաներ

Հայոց լեզու (10-րդ դասարան)
Թեմա՝ Տեղեկատվական ժանրեր

Հայ գրականություն (10-րդ դասարան)
Թեմա՝ Հ.Պարոնյանի կյանքը և ստեղծագործությունները

Մաթեմատիկա (1-ին դասարան)
Թեմա՝ 11-20 թվերը

Մայրենի (3-րդ դասարան)
Թեմա՝ Առաջին ծիրանենի

Մայրենի (4-րդ դասարան)
Թեմա՝ Ծաղկուն պարտեզ»,-գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

20:17 15.07.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Նախագահը, ողջունելով Ջոն Գալագերին, բարձր է գնահատել վերջինիս ջանքերն՝ ուղղված հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանը և դրանց զարգացման գործում արձանագրված առաջընթացին։ Վահագն Խաչատուրյանը հատուկ ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես՝ քաղաքացիական […] ...

Սիյարտոն հույս ունի, որ Թրամփի սպառնալիքը Ռուսաստանին 50 օրից անտեղի կլինի

20:08 15.07.2025

Սիյարտոն հույս ունի, որ Թրամփի սպառնալիքը Ռուսաստանին 50 օրից անտեղի կլինի

Հունգարիան ակնկալում է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված նախազգուշացումը 50 օրից անտեղի կլինի, քանի որ նրանք կկարողանան համաձայնության գալ Ուկրաինայի հարցում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ռուսաստանի դեմ 100% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու հնարավորության մասին։ «Մենք հույս ունենք, որ Դոնալդ […] ...

SHANTNEWS

20:00 15.07.2025

SHANTNEWS

Պաշտպանության նախարարի տեղակալը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղարի հետ

19:51 15.07.2025

Պաշտպանության նախարարի տեղակալը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղարի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հուլիսի 15-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղար Պավել Բեյդայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից և նշում, որ հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Լեհաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ ...

ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման հարցը

19:45 15.07.2025

ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման հարցը

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու համար ռուսական ակտիվների օգտագործման հնարավորությունը։ Այս մասին նա ասել է ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք այսօր այս թեման չենք քննարկել։ Այն կքննարկվի օգոստոսի վերջին կայանալիք Գիմնիչի (արտաքին գործերի նախարարների ոչ […] ...

Քելլոգը հանդիպել է պաշտպանության նախարարի հետ Կիև կատարած այցի ընթացքում

19:35 15.07.2025

Քելլոգը հանդիպել է պաշտպանության նախարարի հետ Կիև կատարած այցի ընթացքում

Կիև կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի, ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովի և Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։ «Երեկ ես հանդիպեցի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի, ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի և գեներալ Ալեքսանդր Սիրսկու հետ։ Մենք քննարկեցինք […] ...

BACK_TO_TOP