22:45 29.03.2020
Կան գործոններ, որոնք նպաստում են վարակի տարածմանը։ Եվ դրանց մեջ դրամը զբաղեցնում է «առաջատար» դեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ինչպես տեսանք, ՀՀ-ում վարակի համեմատական բարձր մակարդակը պայմանավորված էր ՏՌ Ռյան էյրի դեպի Միլան թռիչքներով (որոնք շարունակվեցին մինչև մարտի 2-րդ տասնօրյակ), ՆՓ-ի «այո» քարոզարշավով և ՍԱ-ի արտադրամասով։ Սրանք սկզբնաղբյուրներն էին։
Կան գործոններ, որոնք նպաստում են վարակի տարածմանը։ Եվ դրանց մեջ դրամը զբաղեցնում է «առաջատար» դեր։ Վարակի դեմ վրացական կառավարության արդյունավետ պայքարի գրավականներից է ազգային արժույթի՝ լարիի կարանտինը։ ՀՀ ԿԲ-ն այս պահի դրությամբ մատը մատին չխփեց։ Ի՞նչ հարցեր է պետք այստեղ հրատապ լուծել։ Հիմնական խնդիրն է. դրամաշրջանառությունը կազմակերպել այնպես, որ փողն իբրև վճարման միջոց չնպաստի վիրուսի տարածմանը։
Չինաստանի մեծագույն առավելությունն էր. այդ երկրում աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է հեռախոսներով վճարումների տեսակարար կշիռը (ինչպես դրվատանքի խոսքեր չասես Huawei-ի, Xiaomi-ի և այլոց հասցեին)։ Նույն Եվրոպան, մասնավորապես Իտալիան, արագորեն վարակ է տարածում ավանդական պլաստիկ քարտերով վճարումներ կատարելիս։ Ինչևէ, առաջինը ՀՀ-ում շատ թույլ է զարգացած (ավաղ), երկրորդը (պիտի ասեմ բարեբախտաբար) նույնպես (համեմատաբար)։ Հիմա, ի՞նչ պիտի աներ ՀՀ ԿԲ-ն, որ չի արել։
1. Դեռևս հունվարից կառավարության և հեռախոսային օպերատորների հետ համատեղ ինտենսիվորեն առաջ տանել հեռախոսներով գնումների վճարման ծրագիրը։ Գոնե հիմա սկսեք։ Բարեբախտաբար ունենք սմարթֆոններով հագեցած հասարակություն։ Ինչպե՞ս ԿԳՄՍ արագորեն անցավ հեռավար ուսուցման։ Այսօր անկորուստ աշխատող միակ ոլորտն է։
2. Արագորեն, շուտ-շուտ փոխել թղթադրամը, տպել նոր, վարակից հեշտությամբ մաքրվող, թաղանթապատ, վարակ չտարածող կամ քիչ տարածող թղթադրամ։ Հնարավոր են նաև շատ այլ տեխնիկական լուծումներ։
3. Ծայրահեղորեն կրճատել մետաղադրամների կիրառումը։ Այս ընթացքում ես նույնիսկ կտպագրեի 200 և 500 դրամանոց թղթադրամներ։
4. Ստիպել առևտրային բանկերին ստերիլիզացնել բանկոմատները։
5. ՀՀ պարետի հետ պետք է համատեղ հրաման արձակել առևտրի ժամանակ մանրադրամը քաղաքացիներին չվերադարձնելու, այլ կնքված տետրակներում կամ մատյաններում հաշվառելու համար։
6. Ժամանակավորապես դադարեցնել գործող ՀԴՄ ապարատների կիրառումը, որոնք չեն պաշտպանում վարակի տարածումը։ Այդ խնդրին տալ տեխնիկական լուծում։
ԿԲ տնտեսական (դրամավարկային) քաղաքականության մասով խոսել ենք ավելի վաղ։ Առաջիկայում դրան լրացուցիչ անդրադարձ կլինի»:
20:28 15.07.2025
Զելենսկին պարզեցրել է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու գործընթացըՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ստորագրել է բազմակի քաղաքացիության մասին օրենքը, որը պարզեցնում է այլ երկրների քաղաքացիների համար ուկրաինական անձնագիր ստանալու գործընթացը և թույլ է տալիս զրկել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվողներին քաղաքացիությունից։ «Ես ստորագրել եմ բազմակի քաղաքացիության մասին օրենքը։ Մենք արդեն կարող ենք սկսել որոշել առաջին գործընկեր պետություններին, որոնց հետ կներդրվի բազմակի քաղաքացիություն», – գրել […] ...
20:17 15.07.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն ԳալագերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Նախագահը, ողջունելով Ջոն Գալագերին, բարձր է գնահատել վերջինիս ջանքերն՝ ուղղված հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանը և դրանց զարգացման գործում արձանագրված առաջընթացին։ Վահագն Խաչատուրյանը հատուկ ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես՝ քաղաքացիական […] ...
20:08 15.07.2025
Սիյարտոն հույս ունի, որ Թրամփի սպառնալիքը Ռուսաստանին 50 օրից անտեղի կլինիՀունգարիան ակնկալում է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված նախազգուշացումը 50 օրից անտեղի կլինի, քանի որ նրանք կկարողանան համաձայնության գալ Ուկրաինայի հարցում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ռուսաստանի դեմ 100% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու հնարավորության մասին։ «Մենք հույս ունենք, որ Դոնալդ […] ...
19:51 15.07.2025
Պաշտպանության նախարարի տեղակալը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղարի հետՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հուլիսի 15-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղար Պավել Բեյդայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից և նշում, որ հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Լեհաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ ...
19:45 15.07.2025
ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման հարցըԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու համար ռուսական ակտիվների օգտագործման հնարավորությունը։ Այս մասին նա ասել է ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք այսօր այս թեման չենք քննարկել։ Այն կքննարկվի օգոստոսի վերջին կայանալիք Գիմնիչի (արտաքին գործերի նախարարների ոչ […] ...