Հեռախոսազանգերը լսելու արդյունքում հավաքված տեղեկությունն այլ նպատակով օգտագործելը քրեորեն պատժելի է. նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+36.09 oC

Հեռախոսազանգերը լսելու արդյունքում հավաքված տեղեկությունն այլ նպատակով օգտագործելը քրեորեն պատժելի է. նախարար

12:12 30.03.2020

ԱԺ-ն այսօր օրակարգի առաջին հարցի շրջանակներում քննարկել է «Արտակարգ դրության  իրավական ռեժիմի մասին» և «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում լրացոսւմներ կատարելու մասին հարցը: Ինչպես ներկայացրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այն նախատեսում է միջամտություն մարդու անձնական տվյալներին համաճարակի կանխարգելումը կազմակերպելու նպատակով:

«Նախատեսել, որ արտակարգ դրության ժամանակ կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, կյանքի ու անձեռնմխելիության իրավունքներին, սա վերաբերում է բացառապես համաճարակի հիման վրա արտակարգ դրության ռեժիմին: Այլ արտակարգ դրությունների դեպքում միջամտություն անձնական տվյալներին, մասնավոր և ընտանեկան կյանքին, հաղորդակցման գաղտնիությանը չի ենթադրվում: Այն միայն համաճարակին է վերաբերում, ավարտվում է արտակարգ դրությամբ ավարտմամբ, տեղեկությունները փոխանցվում են միայն պետության կողմից սահմանված մարմիններին»,- ներկայացրել է նա:

Իսկ թե ինչ տեղեկություններ են հավաքվելու, այս հարցին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ դրանք լինելու են մասնավորապես հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալները:

«Հաճախորդի տեղորոշումը, հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի միջնորդավորված կապ ունեցող անձանց հետախոսահամարները, հեռախոսային խոսակցության ժամը, այլ տվյալներ, նույն համակարգում ամփոփվելու են բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, վարակումը ստանալու նպատակով հավաքագրված տվյալների: Ինչո՞ւ է այս ամենի անհրաժեշտությունը առաջացել, ինչո՞ւ սահմանափակված չէ միայն վարակված անձանց տվյալներով: Պատճառն այն է, որ անհրաժեշտություն է առաջացել օնլայն հավաքել տվյալները, որպեսզի օպերատիվ կերպով հնարավոր լինի տեղորոշել հնարավոր կոնտակտ ունեցող անձանց տվյալները, ուզում եմ շեշտել, որ հեռախոսազանգերի բովանդակությանը չի վերաբերում, չի թույլատրվում համաճարակի կանխարգելման նպատակով ծանոթանալ բովանդակությանը»,- ներկայացրել է նախարարը:

Նա հավելել է, որ այս օրենքով չսահմանված նպատակներով տեղեկատվության օգտագործման դեպքում առկա է քրեական պատասխանատվություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով

15:41 15.07.2025

Օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով

Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով. ▫️տրանսպորտային քարտ ▫️անհպում բանկային քարտ (բացի ՎՏԲ-ից) ▫️բջջային հավելված   ...

Նոր Զելանդիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

15:25 15.07.2025

Նոր Զելանդիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնում է, որ Նոր Զելանդիայի հյուսիսային ափերի մոտ տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 9:54-ին՝ Օքլենդ խոշոր քաղաքից մոտ հազար կիլոմետր հյուսիս-արևելք, որտեղ բնակվում է 11,800 մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

15:04 15.07.2025

Հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հուլիսի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4211 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 154 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 183 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 249 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 853, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 21, վարելու ընթացքում ծխելու՝ 333, վարելիս […] ...

ՆԳՆ-ն պարզել է շանը մեքենային կապած վարորդի ինքնությունը

14:43 15.07.2025

ՆԳՆ-ն պարզել է շանը մեքենային կապած վարորդի ինքնությունը

Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։ Հիշեցնենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական […] ...

Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ

14:35 15.07.2025

Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ

Ուկրաինայում հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղին նախընտրելի է ռուսական կողմի համար. Մոսկվան պատրաստ է բանակցություններ վարել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները ուկրաինական կարգավորման վերաբերյալ։ «Մենք պետք է կենտրոնանանք քաղաքական և դիվանագիտական աշխատանքի վրա։ Ռուսաստանի Դաշնության նախագահը բազմիցս ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցել, […] ...

Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

14:25 15.07.2025

Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի կարևոր թեմաներ, ինչպես նաև առաջիկա շփումների […] ...

BACK_TO_TOP