Կորոնավիրուսից մահացած անձանց չդիահերձել. ԱԺ-ում քննարկում են կառավարության նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+19.09 oC

Կորոնավիրուսից մահացած անձանց չդիահերձել. ԱԺ-ում քննարկում են կառավարության նախագիծը

13:55 30.03.2020

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է կորոնավիրուսից մահացած անձանց դիահերձում չանել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը նշեց՝ գերադասելի է հատուկ ուշադրություն դարձնել հիվանդների հետ շփում ունեցող բուժաշխատողների պաշտպանությանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մի հիպոթետիկ օրինակ բերեց՝ եթե կա մեկը, ով վաղուց ցանկանում էր սպանել մեկ այլ մարդու, ու պարզվում է՝ այդ մարդը կորոնավիրուսով հիվանդ է, կարո՞ղ է նրան թունավորել, հետո չլինի դատաբժշկական փորձաքննություն, և ցույց չտա՝ այդ անձի մահն ինչի հետևանքով է:

Ավանեսյանը պատասխանեց՝ նշված դեպքում և ևս մի շարք հանգամանքների պարագայում միանշանակ դատաբժշկական փորձաքննություն իրականացվելու է, օրինակ՝ երբ մահացածի անձը ճանաչված չէ, ախտորոշումը հայտնի չէ, բժշկական անձնակազմի նկատմամբ բողոք է ներկայացվել, բռնի մահվան, բռնի մահվան կասկածի դեպքում, այս բոլորը հիմք են փորձաքննության և հերձման:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն էլ նշեց.

«Մարդը մահճակալից ընկել, մահացել է, կորոնավիրուսով հիվանդ է, եթե պետք է չդիահերձել, ուրեմն՝ ցանկացած մահվան հետևանքով պետք է չդիահերձել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ

11:30 04.05.2024

Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը: Պաշտպանն օգտատերերին հորդորում է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը: Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հարգանքը յուրաքանչյուրիս պարտավորությունն է: Անհրաժեշտ է բացառել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում, հարգել նրանց արժանապատվությունը: Այս համատեքստում […] ...

Մարկ Քեմերոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին

10:26 04.05.2024

Մարկ Քեմերոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Կողմերը կարևորել են ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը և Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդումը: Քեմերոնն ընդգծել է, որ […] ...

Երևան, հզոր ամպրոպային ամպ․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

23:39 03.05.2024

Երևան, հզոր ամպրոպային ամպ․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Երևան, հզոր ամպրոպային ամպ․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում համապատասխան լուսանկար է հրապարակել։ ...

ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը

21:44 03.05.2024

ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից ապրիլի 22-ին հրապարակվել է 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակը ներկայացնող զեկույցը, որում անդրադարձ է կատարվել 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակին՝ ընդգծելով մարտահրավերներն ու զարգացումները: Զեկույցում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ձեռք բերելու նպատակով Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողություններից հետո սեպտեմբերի 24-ից […] ...

Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը

19:25 03.05.2024

Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը

Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 173 միլիոն 385 հազար դրամ (2022 թվականին` 469 միլիոն 543 հազար դրամ): 2023 թվականին նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը եւ համայնքին պատճառված 34 միլիարդ 325 միլիոն 746 հազար դրամի գույքային վնաս: Այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3 միլիոն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 միլիոն 367 հազար դրամ […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը

19:18 03.05.2024

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի խնդիրները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրային ոլորտի բաշխվածությանը, իրականացվող քաղաքականությանը, Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերին, ջրային ռեսուրսների պաշտպանությանը, խմելու և ոռոգման ջրի մատակարարումների հետ կապված խնդիրներին: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են առկա խնդիրների հետ կապված տարբեր […] ...

BACK_TO_TOP