14:18 30.03.2020
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կառավարությունը հաստատել է ճգնաժամային 8 միջոցառում, որոնցից 4-ն ունեն տնտեսական աջակցության բնույթ, իսկ մնացած 4-ը՝ սոցիալական աջակցության։ Այս մասին մարտի 30-ին հրավիրված կառավարության արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մոտ 25 մլրդ դրամ կհատկացվի տնտեսական աջակցության համար, 25 մլրդ դրամ՝ սոցիալական աջակցության։ Եվս 80 մլրդ դրամ կհատկացվի տնտեսության վերաձևավորման ծրագրերի համար։ Եվս 20 մլրդ դրամ ռեզերվային գումար կունենա կառավարությունը՝ հնարավոր վերաբաշխումներ իրականացնելու համար»,- ասաց Փաշինյանը։
Այդ 8 ծրագրերից 3-ը գործադիրն այսօր է քննարկել: Դրանցից մեկով առաջարկվում է 100 000 ՀՀ դրամի չափով միանվագ նպաստի ձևով աջակցություն տրամադրել աշխատանք չունեցող այն հղիներին, որոնց ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում։ Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք, և որի ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում»,- ասաց Զարուհի Բաթոյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ կարելի է նաև գործատուների շրջանակը նեղացնել, սակայն վարչապետը նշեց, քանի որ խոսքը հղիների մասին է, չարժե նեղացնել:
«Սա այն դեպքն է, որ ամուսնու կարգազանցության պատճառով չեմ կարծում, թե մենք կանանց պետք է պատժենք, կներեք այդ բառի համար, կամ սահմանափակման ենթարկենք»,- արձագանքեց վարչապետը՝ նշելով, որ մինչև ստորագրման փուլը պետք է նայել՝ կա արդյոք որևէ կարգավորման կարիք:
«Կարող է դեպք լինել, որ այս ընթացքում կնոջ ամուսինը մահացել է, վթարի է ենթարկվել և միայնակ հղի կին է, ճիշտ կլինի, որ կարգավորում լինի նրանց ևս օգնելու համար», – նշեց վարչապետը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մեկ այլ դեպք նշեց, որ ասենք՝ կինը բռնության պատճառով հեռացել է ամուսնուց, միայնակ է ապրում: Վարչապետը նկատեց, որ նման շեշտադրում պետք չէ անել, որովհետև դա որոշակի չարաշահումների տեղիք կարող է տալ: Վարչապետի խոսքերով՝ այդ հարցը պետք է առանձին դիտարկել:
Նախագիծն ընդունվեց:
15:25 15.07.2025
Նոր Զելանդիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել15:25 15.07.2025
Նոր Զելանդիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնում է, որ Նոր Զելանդիայի հյուսիսային ափերի մոտ տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 9:54-ին՝ Օքլենդ խոշոր քաղաքից մոտ հազար կիլոմետր հյուսիս-արևելք, որտեղ բնակվում է 11,800 մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
15:04 15.07.2025
Հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀուլիսի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4211 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 154 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 183 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 249 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 853, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 21, վարելու ընթացքում ծխելու՝ 333, վարելիս […] ...
14:43 15.07.2025
ՆԳՆ-ն պարզել է շանը մեքենային կապած վարորդի ինքնությունըՀամացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։ Հիշեցնենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական […] ...
14:35 15.07.2025
Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջՈւկրաինայում հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղին նախընտրելի է ռուսական կողմի համար. Մոսկվան պատրաստ է բանակցություններ վարել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները ուկրաինական կարգավորման վերաբերյալ։ «Մենք պետք է կենտրոնանանք քաղաքական և դիվանագիտական աշխատանքի վրա։ Ռուսաստանի Դաշնության նախագահը բազմիցս ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցել, […] ...
14:25 15.07.2025
Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի կարևոր թեմաներ, ինչպես նաև առաջիկա շփումների […] ...
14:18 15.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 15-20-ըԵրևանում հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հուլիսի 15-ին՝ 19-23 մ/վ, հուլիսի 16-20-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 15-ին և 18-20-ին կեսօրից հետո, 16-17-ին գիշերը և կեսօրից հետո […] ...