Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի նաև վարձու աշխատողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+36.09 oC

Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի նաև վարձու աշխատողներին

15:44 30.03.2020

Գործադիրը այսօր` մարտի 30-ի արտահերթ նիստում, հավանություն տվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման դեմ 8-րդ միջոցառման ծրագրին:

Կառավարությունն աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի՝ ավելի շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։ Մասնավորապես, խոսքը հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայություններ մատուցող աշխատողների և ԱՁ-ների մասին է։

«Սա չի վերաբերում մանրածախ առևտրին, որտեղ առևտրի մեջ կա դեղորայք, սնունդ, ալկոհոլային խմիչք և ծխախոտ, և եթե նույնիսկ կա առևտրային ցանցում այդ ապրանքատեսակները, ապա այս միջոցառմամբ այդ սեգմենտին չենք անդրադառնում»,- նախագիծը ներկայացնելիս ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ նախագծի այլ մանրամասներ ներկայացրեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

«Առանձնացրել ենք 5 հիմնական ոլորտներ՝ աջակցության չափը որոշել ենք հաշվարկել այսպես՝ նշված ոլորտներում վարձու աշխատողների համար հունվար և փետրվար ամիսներին իրենց հաշվարկված միջին աշխատավարձի կեսի չափով կտանք աջակցություն, բայց ոչ պակաս, քան 68 հազար դրամը և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը, այսինքն՝ 136 հազար դրամ: Եթե վերջին 2 ամիսների միջին աշխատավարձը ավելի պակաս կլինի, քան նվազագույն աշխատավարձն է, այսինքն՝ սա այն դեպքերն է, երբ աշխատակիցները կես դրույքով կամ քառորդ դրույքով են աշխատում, ապա այս դեպքում նրանք կստանան իրենց վերջին երկու ամիսների միջին աշխատավարձի չափով գումար: Անհատ ձեռնարկատերերի համար նույնպես սահմանել ենք աջակցություն, նրանց 2019թ. 4-րդ եռամսյակի իրացման շրջանակի 10 տոկոսի չափով գումար, բայց ոչ պակաս, քան 68 000 դրամը և ոչ ավելի, քան 138 000 դրամը»,- մանրամասնեց Նաիրի Սարգսյանը:

Վարձու աշխատողները շահառու են համարվում այն պարագայում, եթե 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են վերը նշված տուժած ոլորտների աշխատողներ: Աջակցությունը տրամադրվում է միանվագ։

Նաիրի Սարգսյանը նաև նշեց, որ այս աջակցությունն ուղղված է ոչ թե գործատուներին, այլ վարձու աշխատողներին:

«Աջակցությունը մարդիկ ստանալու են ուղղակի, ոչ թե գործատուի կողմից միջնորդավորված: Հարկեր չենք հաշվարկելու, սա առձեռն իրենց ստացվող գումարն է: Ընդհանուր շահառուների թիվը գերազանցում է 100 հազարը, իսկ ընդհանուր բյուջեն գերազանցում է 10 մլրդ դրամը»:

Աջակցությունը տրամադրվելու է շահառուի կողմից www.online.ssa.am կայքում սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա՝ ապրիլի 9-ից սկսած։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ խոսքը մոտ 127 հազար շահառուի մասին է, բայց տվյալները դեռ պետք է ճշգրտվեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով

15:41 15.07.2025

Օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով

Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով. ▫️տրանսպորտային քարտ ▫️անհպում բանկային քարտ (բացի ՎՏԲ-ից) ▫️բջջային հավելված   ...

Նոր Զելանդիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

15:25 15.07.2025

Նոր Զելանդիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնում է, որ Նոր Զելանդիայի հյուսիսային ափերի մոտ տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 9:54-ին՝ Օքլենդ խոշոր քաղաքից մոտ հազար կիլոմետր հյուսիս-արևելք, որտեղ բնակվում է 11,800 մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

15:04 15.07.2025

Հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հուլիսի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4211 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 154 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 183 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 249 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 853, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 21, վարելու ընթացքում ծխելու՝ 333, վարելիս […] ...

ՆԳՆ-ն պարզել է շանը մեքենային կապած վարորդի ինքնությունը

14:43 15.07.2025

ՆԳՆ-ն պարզել է շանը մեքենային կապած վարորդի ինքնությունը

Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։ Հիշեցնենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական […] ...

Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ

14:35 15.07.2025

Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ

Ուկրաինայում հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղին նախընտրելի է ռուսական կողմի համար. Մոսկվան պատրաստ է բանակցություններ վարել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները ուկրաինական կարգավորման վերաբերյալ։ «Մենք պետք է կենտրոնանանք քաղաքական և դիվանագիտական աշխատանքի վրա։ Ռուսաստանի Դաշնության նախագահը բազմիցս ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցել, […] ...

Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

14:25 15.07.2025

Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի կարևոր թեմաներ, ինչպես նաև առաջիկա շփումների […] ...

BACK_TO_TOP