Գործադրվում են անհրաժեշտ բոլոր ջանքերը ԶՈՒ-ն կորոնավիրուսից հնարավորինս զերծ պահելու համար․ ՀՀ ՊՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+37.09 oC

Գործադրվում են անհրաժեշտ բոլոր ջանքերը ԶՈՒ-ն կորոնավիրուսից հնարավորինս զերծ պահելու համար․ ՀՀ ՊՆ

18:25 30.03.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում վստահեցնում է, որ 24-ժամյա ռեժիմով գործադրվում են անհրաժեշտ բոլոր ջանքերը ԶՈՒ-ն կորոնովիրուսային վարակից զերծ պահելու համար:

«Վերջին օրերին, կապված Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ, մտահոգություններ են հնչում Զինված ուժերում իրավիճակի վերահսկելիության, և առաջարկություններ բանակը զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է հանրային տարբեր շրջանակների մտահոգությունն ու սրտացավությունը, այդուհանդերձ վստահեցնում, որ  24-ժամյա ռեժիմով գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը Զինված ուժերը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար:

Համոզված ենք, որ Զինված ուժերն ի զորու է հաղթահարելու այս պանդեմիկ մարտահրավերը նույնպես և անշեղորեն իրականացնում է պետության սահմանների անձեռնմխելիության ապահովման իր առաքելությունը»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն

16:30 15.07.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն: Երիտասարդական կենտրոնը գործում է 2025 թվականի հունիսից, այն հիմնվել է ԿԳՄՍ նախարարության, Ախուրյան համայնքի և «Պանդո» ՀԿ-ի համագործակցությամբ։ Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։ Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է […] ...

Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:20 15.07.2025

Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Այցին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի […] ...

Որպես անհետ կորած որոնվող 76-ամյա տղամարդը հայտնաբերվել է

16:09 15.07.2025

Որպես անհետ կորած որոնվող 76-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հուլիսի 1-ին հաղորդվել էր 1949 թվականին ծնված Ռազմիկ Գասպարյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հուլիսի 2-ին Պռոշյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել է հարազատներին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Մալաթիայի քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան

16:00 15.07.2025

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան: Նա կփոխարինի Ջոն Գալագերին: Քոուլն իր լիազորությունների կատարմանը կանցնի 2025 թվականի սեպտեմբերին: Նախկինում Քոուլն աշխատել է Թբիլիսիում, Դոհայում, Թեհրանում: ...

Օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով

15:41 15.07.2025

Օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով

Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով. ▫️տրանսպորտային քարտ ▫️անհպում բանկային քարտ (բացի ՎՏԲ-ից) ▫️բջջային հավելված   ...

Նոր Զելանդիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

15:25 15.07.2025

Նոր Զելանդիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնում է, որ Նոր Զելանդիայի հյուսիսային ափերի մոտ տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 9:54-ին՝ Օքլենդ խոշոր քաղաքից մոտ հազար կիլոմետր հյուսիս-արևելք, որտեղ բնակվում է 11,800 մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

BACK_TO_TOP