19:45 30.03.2020
Մարտի 28-ին ոստիկանության ծառայողները Վանաձորի Աբովյան փողոցի տներից մեկում հայտնաբերեցին ու ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Վանաձորի երեք բնակչի։ Հատուկ միջոցառմանը բացի Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներից, ներգրավված էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակայինները։ Ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում միջոցառումը հաջողությամբ ավարտվեց։
Բերման ենթարկվածներից 56 և 40-ամյա տղամարդիկ հետախուզվում էին դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով։ Մարտի 7-ին նրանց և Վանաձորի բնակիչ 36-ամյա մի տղամարդու մասնակցությամբ Աբովյան փողոցի վերջնամասում միջադեպ էր տեղի ունեցել։ Նրանք ձեռքերով և ոտքերով հարվածներ էին հասցրել 36-ամյա տղամարդուն, 40-ամյա տղամարդը նաև դանակով էր խփել։ Տուժողը տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն և մինչ օրս գտնվում է բժիշկների հսկողության տակ․ նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս։
Բերման ենթարկվածներից 19-ամյա երիտասարդն էլ հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով։
Նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքում ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ հետախուզվողները թաքնվում են Վանաձորի Աբովյան փողոցի տներից մեկում կառուցված թաքստոցում։ Տարածքի խուզարկությամբ հայտնաբերվեցին գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, պայթուցիչներով նռնակներ, մարիխուանայի նմանվող ընդհանուր 80 գրամից ավելի քաշով զանգվածներ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։
Բերման ենթարկվածները ոստիկանությունից ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն ու ձերբակալվել։
Նրանցից 40-ամյա տղամարդը առաջին անգամ չէր հայտնվում իրավապահների տեսադաշտում։ Օգոստոսի 12-ին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացան, որ նույն օրը Վանաձորի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում կրակոց է հնչել, ինչի հետևանքով «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի տղամարդ։ Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ «Լճեր» սրճարանում երիտասարդին հրազենային վնասվածք էր պատճառել 40-ամյա տղամարդը։ Նա դեպքից ժամեր անց հայտնաբերվել և հրազենային վիրավորում պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին: Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերել էին նաև գետը նետված հրազենը։
Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։
16:30 15.07.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոնՇիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն: Երիտասարդական կենտրոնը գործում է 2025 թվականի հունիսից, այն հիմնվել է ԿԳՄՍ նախարարության, Ախուրյան համայնքի և «Պանդո» ՀԿ-ի համագործակցությամբ։ Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։ Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է […] ...
16:20 15.07.2025
Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Այցին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի […] ...
16:09 15.07.2025
Որպես անհետ կորած որոնվող 76-ամյա տղամարդը հայտնաբերվել էՀուլիսի 1-ին հաղորդվել էր 1949 թվականին ծնված Ռազմիկ Գասպարյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հուլիսի 2-ին Պռոշյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել է հարազատներին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Մալաթիայի քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
16:00 15.07.2025
Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանԱլեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան: Նա կփոխարինի Ջոն Գալագերին: Քոուլն իր լիազորությունների կատարմանը կանցնի 2025 թվականի սեպտեմբերին: Նախկինում Քոուլն աշխատել է Թբիլիսիում, Դոհայում, Թեհրանում: ...
15:41 15.07.2025
Օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակովԵրևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով. ▫️տրանսպորտային քարտ ▫️անհպում բանկային քարտ (բացի ՎՏԲ-ից) ▫️բջջային հավելված ...
15:25 15.07.2025
Նոր Զելանդիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնում է, որ Նոր Զելանդիայի հյուսիսային ափերի մոտ տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 9:54-ին՝ Օքլենդ խոշոր քաղաքից մոտ հազար կիլոմետր հյուսիս-արևելք, որտեղ բնակվում է 11,800 մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...