Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. կա զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+21.09 oC

Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. կա զոհ

10:01 31.03.2020

Մարտի 31-ին՝ ժամը 08:58-ի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Nissan Teada» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին: Վարորդը մահացել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով

09:46 02.05.2024

Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով

Մայիսի 2-ին, ժամը 01:22-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Սիսական» ռեստորանային համալիրի մոտակայքում սարի լանջից քարը պոկվել և ընկել է առվի մեջ, ինչի հետևանքով ցեխ և քարեր են լցվել ավտո-ճանապարհի երթևեկելի հատված: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել […] ...

Չինաստանում ճանապարհի մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

19:12 01.05.2024

Չինաստանում ճանապարհի մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Առնվազն 24 մարդ է զոհվել Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կա 19 զոհ, 30 վիրավոր։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը` Մեյչժոու քաղաքում. 18 մեքենա դուրս է եկել ճանապարհից և ընկել փոսը։ Չինական լրատվամիջոցների հրապարակած […] ...

Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել

17:47 01.05.2024

Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել

Մայիսի 1-ին` ժամը 11:06-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում և խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին` մարվել՝ 13:58-ին: […] ...

Սյունիքի մարզում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց

17:07 01.05.2024

Սյունիքի մարզում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել «Սիսիան» բժշկական կենտրոնից, որ «դեմքի, կրծքավանդակի առաջային պատի, որովայնի առաջային պատի, վերին վերջույթների պայթյունային-բեկորային վնասումներ, ձախ դաստակի ջնջխված արյունահոսող վերք, 5-րդ մատի անդամահատում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

15:23 01.05.2024

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին չորեքշաբթի 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ 4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 7.37-ին՝ Ղրղզստանի Կարամիկ գյուղից 18 կմ հարավ-արևմուտք և Բատկեն քաղաքից 105 կմ հեռավորության վրա: Եվս մեկ երկրաշարժ, ինչպես հայտնում է ինստիտուտը, տեղի է ունեցել Ղրղզստանում ժամը 12.02-ին՝ 3,8 մագնիտուդով։ […] ...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին

12:59 01.05.2024

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին

Մայիսի 1-ին, ժամը 10:38-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արարատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 47-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. […] ...

BACK_TO_TOP