Շիրակի մարզի «Արմաթ» լաբորատորիաներում եռաչափ տպիչով կորոնավիրուսից պաշտպանվելու դիմավահաններ են պատրաստել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+23.17 oC

Շիրակի մարզի «Արմաթ» լաբորատորիաներում եռաչափ տպիչով կորոնավիրուսից պաշտպանվելու դիմավահաններ են պատրաստել

19:15 31.03.2020

Շիրակի մարզի առաջնային բուժօգնության օղակը և գյուղական մանկաբարձագինեկոլոգիական կետերը կապահովվեն պաշտպանիչ դիմավահաններով, որոնք տեղական արտադրության են՝ պատրաստվել են Գյումրիում:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Գյումրիի խմբավարները դիմավահաններ ստանալու համար դիմել են տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությանը՝ օգտագործել են եռաչափ մոդելավորման տպիչներ:

Ընդամենը 3 օրում պատրաստվել է 80 դիմավահան, որոնք այսօր տրամադրվել են Շիրակի մարզպետարանին՝ համապատասխան բուժհաստատություններին հատկացնելու համար:

Եռաչափ մոդելավորման տպիչները «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավարները տեղափոխել են իրենց բնակարաններ: Նրանք մեկուսացման պահանջը որոշել են օգտագործել պարապ չմնալով, ճիշտ հակառակը՝ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարին մասնակցելու համար:

Արդյունքից գոհ են, իսկ քանակը «Արմաթ»-ի խմբավարների ծանրաբեռնված աշխատանքի արդյունքն է:

«Սարքերը տեղափոխել ենք մեր բնակարաններ, և սկսել ենք տպագրությունը: Յուրաքանչյուրս օրական 10-12 դիմավահան է պատրաստել: Մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում պարզեցինք, որ կա 150 դիմավահանի կարիք: 80-նն այսօր ենք տրամադրում, ևս 70-ը պատրաստ կլինի 2 օր հետո: Այս դիմավահաններն արդյունավետ են, եթե օգտագործվում են դիմակների հետ միաժամանակ: Աշխարհում օգտագործվում է շուրջ 120 հազար նման դիմավահան, որոնք տարբեր երկրների առողջապահական ազգային ինստիտուտների կողմից ընդունվել են: Այլ դիմավահանների մեդելներ մշակելու տարբերակ կա, այս պահին մեր մի շարք աշխատակիցներ աշխատում են արհեստական շնչառության սարքերի պատրաստման վրա, որոնք կարող են եռաչափ տպիչով աշխատել: Այս պահին փորձարկումների փուլում ենք»,- SHANTNEWS.am-ին տեղեկացրել է Շիրակի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մարզային համակարգող Սոֆյա Հարությունյանը:

Դիմավահանները այսօրվանից հատկացվել են Գյումրիի մի քանի պոլիկլինիկաների և Շիրակի մարզի գյուղական մանկաբարձագինեկոլոգիական կետերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհ

08:24 15.07.2025

ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհ

Հուլիսի 15-ին, ժամը 04:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 15.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:08 15.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 15-ին, ժամը 00:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:51-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...

Հրդեհ Եղվարդ քաղաքում

08:00 15.07.2025

Հրդեհ Եղվարդ քաղաքում

Հուլիսի 15-ին, ժամը 01:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

BACK_TO_TOP