14:54 07.06.2018
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ադրադարձել է Ավստրիայում անցկացրած ընկերական խաղերը Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ: Մինասյանն ասել է, որ այդ խաղերի ժամանակ ինքը հաղթելու նպատակ չէ, որ դրել է:
«Մենք առաջինը պետք է ներկայացնեինք թիմի ընդհանուր փիլիսոփայությունը՝ ոնց ենք աշխատելու դաշտում, ինչի վրա ենք հիմնվելու՝ ուժեղ և թույլ կողմերը հաշվի առնելով, երկրորդը՝ դաշտից դուրս ոնց ենք ապրելու, ոոնց ենք շարժվելու: Պլանավորել էինք երկու սխեմա փորձարկել և փորձարկել այդ սխեմայի մեջ ֆուտբոլիստների համագործակցությունը: Եվ երրորդ խնդիրը՝ գիտեք, որ շատ նորեկներ ունեինք, ես կարող եմ ասել լրիվ նոր ու համեմատաբար նոր ֆուտբոլիստներ, թիմը իմ համար 70 տոկոսով նորն էր»,- հիշեցրել է գլխավոր մարզիչը:
Ըստ Մինասյանի՝ ինքը անհատական խնդիրներ է դրել ֆուտբոլիստների վրա: Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ասել է, որ իր համար երկու կարևոր կետ կա, որոնց վրա որ հիմնվում է՝ որակը և ցանկությունը: Կետեր, որոնք առանձին-առանձին արդյունք չեն տալիս: Ինքը՝ արդյունքի վրա չի կենտրոնացել, քանի որ իրեն առաջին հերթին տեղեկատվություն էր պետք ֆուտբոլիստների խաղի մասով, որը ստացել է, և որը բավարար է որակում:
«Ես շատ էի ուզում տեսնել էս երկու բանը ֆուտբոլիստների մոտ: Ես շատ հարցերի պատասխան ստացա էս հավաքից: Ընկերական խաղերը հենց փորձարկումների համար են, մենք նորեկներ ունեինք, իրանց խաղաը որտե՞ղ պետք է տեսնեինք: Ես ուզում էի իրանց մոտ ցանկություն տեսնեի, իրանց աչքերի մեջ կրակ տեսնեի: Ոչ 90 րոպե, բայց էպիզոդներով տեսա: Ես իրանց մոտ շատ դրական տեղաշարժ եմ տեսել»,- ասել է Մինասյանը՝ հավելելով, որ պաշտոնական խաղերին փորձարկում չէր անելու, ուստի ամենահարմար տարբերակը ընկերական խաղերն էին: Գիտի, որ ֆուտբոլասերը հաղթանակների է սպասում, հասկանում եմ նրանց, բայց ավելի լավ է պարտվել ընկերական խաղերին, բայց հաղթել պաշտոնականներում:
Ինչ վերաբերում է ազգերի լիգայի խաղերին, ապա դրանք, ըստ Մինասյանի, խաղալու են միայն հաղթելու համար: Ուրիշ արդյունք իրենց չի գոհացնելու:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...