14:28 06.04.2020
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2019թ. իրականացված հակակոռուպցիոն քրեաիրավական պայքարի ցուցանիշները: Համաձայն վերջինիս՝ 2019 թվականի ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի գործերով քրեական հետապնդման են ենթարկվել ընդհանուր 1264 անձ, որը 2018թ․ համեմատ (960 անձ) ավելի է 31.6 %-ով: Վարույթների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է 375 անձի նկատմամբ, որոնցից 109-ի կամ 29 %-ի դեպքում՝ արդարացման, 266-ի կամ 71 %-ի դեպքում ոչ արդարացման հիմքով: Ընդ որում՝ վերջիններիս թիվը 2018թ. համեմատ ավելացել է 13.2 %-ով:
Հարկ է ընդգծել, որ անձանց նկատմամբ քրեական հետապնդումները ոչ արդարացման հիմքով դադարեցվել են, որպես կանոն, հանցագործության վաղեմության ժամկետն անցնելու կամ համաներման ակտ կիրառվելու պատճառով: Եվ այս ցուցանիշների որոշակի աճը պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների և ընձեռած հնարավորությունների շրջանակներում պետությանը կամ համայնքներին պատճառված վնասի վերականգնումը, հանցագործությունների լիարժեք բացահայտմանն օժանդակումը խրախուսելու, առաջին անգամ ոչ ծանր հանցագործություն կատարող անձանց նկատմամբ առավել մեղմ մոտեցում ցուցաբերելու հարցում վարվող քրեական քաղաքականությամբ:
2019թ. քրեական հետապնդման ենթարկված անձանցից 1073-ի կամ 2018թ․ համեմատ (819) 31 %-ով ավելի անձանց վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից մեղադրանք է առաջադրվել 1018-ին: Այս ցուցանիշը վկայում է, որ տարվա ընթացքում որպես մեղադրյալ ներգրավված անձանց միայն 5 %-ին չի հաջողվել մեղադրանք առաջադրելու համար ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին, ինչը, ի դեպ, գրեթե կրկնակի պակաս է 2018թ. համեմատ:
Հաշվետու տարվա ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանց ցուցանիշներում 18-ով կամ 15․9 %-ով նվազել է (2019թ.-95 անձ-2018թ․-113 անձ) ձերբակալվածների թիվը: Այդ պայմաններում 40․5 %-ով նվազել է ձերբակալումից ազատված անձանց թիվը, ինչը վկայում է, որ 2019թ․ զգալի նվազել է անհիմն ձերբակալումների դեպքերը:
Կայուն պրակտիկա է ձևավորվել նաև կոռուպցիոն գործերով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայում, քանի որ մեղադրյալների ընդհանուր թվաքանակում կալանքի ներկայացվածների տեսակարար կշիռը էականորեն նվազել է։ Մասնավորապես, 2019թ. 1018 մեղադրյալներից 98-ի կամ 9,6 %-ի նկատմամբ է կալանավորման միջնորդություն ներկայացվել, մինչդեռ 1018 թվականին՝ 746 մեղադրյալներից 90-ի կամ 12 %-ի նկատմամբ։ Այս նվազման ֆոնին 22-ով կամ 66․6 %-ով պակաս մեղադրյալ է կալանքից ազատվել, ինչը ևս փաստում է, որ դատարանների կողմից բավարարված՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետները երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները եղել են ավելի հիմնավոր ու պատճառաբանված:
2019թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 530-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք, հանրային ծառայողներ, ինչը 2018թ. համեմատ ավելի է 60-ով կամ 12.8 %-ով: Ըստ պաշտոնների դասակարգման և գործունեության ոլորտների՝ քրեական հետապնդման են ենթարկվել մասնավորապես՝
ՀՀ պաշտոնաթող նախագահ – 2
Փոխնախարար– 3
ՊՎԾ պետ – 1,
Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր – 2
Դատախազ – 1,
ՌՈ պետ – 1 ,
ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար – 1,
Նախկին գլխավոր դատախազ-1,
ՀՀ ոստիկանության նախկին պետ-1
ՊԵԿ նախկին նախագահ – 1,
Նախկին մարզպետ – 1,
Ոստիկանության աշխատակիցներ՝ 27 (2018թ․-17) անձ, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալներ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ աշխատակիցներ՝ 9 (2018թ․-0) անձ, այդ թվում՝ տեսչության պետ,
ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք՝ 10 (2018թ․-12) անձ
ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներ՝ 8 (2018թ․-9) անձ, այդ թվում՝ մարզային քննչական վարչության բաժնի պետ և քննիչներ,
ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ 3 (2018թ․-4) անձ,
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներ՝ 10 (2018թ․-15) անձ, այդ թվում՝ ՔԿՀ 2 պետ,
ՀՀ ՊՎԾ աշխատակիցներ՝ 3 (2018թ․-0) անձ,
ՀՀ ԱԻՆ աշխատակիցներ՝ 1 (2018թ․-0) անձ,
Ըստ ոլորտների՝
Առողջապահության ոլորտ-36 (2018թ․-14) անձ
Բժշկական կենտրոնների, պոլիկլինիկայի, ամբուլատորիայի գործող և նախկին տնօրեններ, ՊՈԱԿ 10 տնօրեններ, ՀՀ ԱՆ տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն, «Գյումրու պաթոլոգիանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ տնօրեն:
Կրթության ոլորտ-96 (2018թ․ -35) անձ
Համալսարանի, ինստիտուտի ռեկտոր, պրոռեկտորներ, Կոնսերվատորիայի մասնաճյուղի տնօրեն, ուսումնարանի տնօրեններ, մարզպետարանի, քաղաքապետարանի կրթության վարչության պետեր, հանրակրթական և այլ դպրոցների 73 տնօրեններ, փոխտնօրեններ,մանկապարտեզի տնօրեններ, մշակույթի տան տնօրեն, մարզամշակութային, ստեղծագործական կենտրոնների տնօրեններ:
Սոցիալական ապահովության ոլորտ-63 (2018թ․ -56) անձ
Սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետեր, տարածքային բաժնի գործող և նախկին պետեր, ԲՍՓ հանձնաժողովի նախագահ, տարբեր վարչությունների պետեր,
Պետգույքի կառավարման, էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներ-61 (2018թ -6) անձ
Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, ՀՀ ԱԷԿ ՓԲԸ տնօրեն, 26 անտառտնտեսության պետ, 32 անտառապետ և անտառապահ, Սևան ազգային պարկի նախկին տնօրեն,
Տեղական ինքնակառավարման ոլորտ-113 (2018թ․ -73) անձ
Վարչական շրջանի ղեկավարներ և տեղակալներ, քաղաքապետ, համայնքի 74 ղեկավար, համայնքի նախկին 20 ղեկավար, տեղակալներ,
Զինված ուժեր – 164 (2018թ․ -131) անձ
Զորամասի 11 հրամանատար, հրամանատարի 18 տեղակալներ, զորամասի նախկին հրամանատարներ, դասակի, ջոկի, դիվիզիոնի վաշտի մարտկոցի 34 հրամանատարներ, տարբեր ծառայությունների 29 պետ, շտաբի պետեր և տեղակալներ, Ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի տեղակալ, պահեստապետեր, գործող և նախկին զինկոմիսարներ, զինկոմիսարի տեղակալ, բժիշկներ, ՀՕՊ զորքերի վարչության նախկին պետեր և այլն,
Այլ ոլորտներ-71 (2018թ․ -91) անձ
ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների 10 տնօրեններ, տեղակալներ, ՍՊԸ-ների տնօրեններ, տեղակալներ, Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մասնագետներ, ՀՀ ԱՆ գլոբալ հիմնադրամի ծրագրեր համակարգող խմբի ղեկավար, գրադարանի տնօրեն և այլն:
14:45 10.05.2025
Հնդկաստանի վարչապետը Նյու Դելիում հանդիպել է ռազմական ղեկավարության հետՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շաբաթ կեսօրին Նյու Դելիում իր նստավայրում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի, ազգային անվտանգության խորհրդականի, պաշտպանության շտաբի պետի և Հնդկաստանի զինված ուժերի ղեկավարների հետ, հաղորդում է ANI գործակալությունը: «Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանը շաբաթ վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Պակիստանի չորս ավիաբազաներին՝ ի պատասխան Պակիստանի հարձակման 26 հնդկական […] ...
14:30 10.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 10-ի ցերեկը, 12-13-ի գիշերն առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը […] ...
14:14 10.05.2025
Մամուլի ազատության սահմանները. ի՞նչ փոխվեց ՀՀ-ում. Հեռանկար բանավեճՄիջազգային վարկանիշները արձանագրում են՝ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է մամուլի ազատության ցուցանիշներով: Արդյո՞ք իշխանությունների շնորհիվ, թե՞ ի հեճուկս: Ո՞ւմ են սպասարկում և ո՞ւմ իրականում պետք է սպասարկեն հայ ժուռնալիստները: Կդիմանա՞ն արդյոք ավանդական լրատվամիջոցները ցանցային մեդիայի հետ մրցակցությանը: Այս հարցերը քննարկվել են Մամուլի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի և Ազգային ժողովի պատգամավոր, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության համահիմնադիր […] ...
13:58 10.05.2025
Ժամանակաշրջանի ավարտը․ Կլասիկոյից հետո Անչելոտին կհեռանա «Ռեալ»-իցՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից հետո կհեռանա մադրիդյան ակումբում իր զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փոխանցում է armsport.am-ը: Ռոմանոյի հաղորդմամբ՝ Էլ Կլասիկոյից հետո «արքայական» ակումբը պաշտոնական հայտարարություն կանի Անչելոտիի հրաժարականի մասին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անչելոտին, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը։ […] ...
13:44 10.05.2025
Եվրոպան Ռուսաստանի հետ պետք է նշեր մայիսի 9-ը. Բրազիլիայի նախագահԱմբողջ Եվրոպան պետք է նշեր մայիսի 9-ը, անհասկանալի է, թե ինչպես կարելի է քննադատել Ռուսաստանին այս տոնակատարությունների անցկացման համար, որը, ինչպես Բրազիլիան, նշում է նացիզմի դեմ հաղթանակը, ասել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Եվրոպան պետք է երեկ՝ մայիսի 9-ին տոներ, Ֆրանսիան պետք է տոներ, Գերմանիան պետք է տոներ, քանի որ շնորհիվ այն […] ...