Նոր կորոնավիրուսը չի սահմանափակում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը. Արմավիրի մարզպետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+23.09 oC

Նոր կորոնավիրուսը չի սահմանափակում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը. Արմավիրի մարզպետ

15:25 10.04.2020

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը SHANTNEWS.am-ին հեռախոսազանգի միջոցով տեղեկություններ է հաղորդել այն մասին, թե ինչ իրավիճակ է մարզում՝ նոր կորոնավիրուսի վարակով պայմանավորված, որքանով են սահմանափակումները խոչընդոտում գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը:

«Մարզի գյուղատնտեսական առանձնահատկությունը հաշվի առնելով՝ ակտիվություն նկատվում է: Պարետատան սահմանափակումները չեն վերաբերում գյուղատնտեսական աշխատանքներին: Մեր հիմնական տնտեսության մասն այս պահին, կարծում եմ, կազմում է գյուղատնտեսությունը, և Արմավիրի մարզը շատ մեծ ու կարևոր աշխատանք ունի անելու այս ուղղությամբ: Հետևաբար, անկախ ստեղծված իրավիճակից, եղանակային պայմանները հնարավորություն են տալիս մեզ, որպեսզի մենք ոռոգման սեզոնին ընդառաջ կամ գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ, անենք բոլոր աշխատանքները, որպեսզի պատրաստ լինենք հետագա մարտահրավերներին»,- ասել է մարզպետը՝ հավելելով, որ այս պահին գյուղատնտեսական աշխատանքները կատարվում են հարյուր տոկոսով, բերք ու բարիքի խնդիր պետք է որ չլինի:

Մտավախությունը, ըստ նրա, ցրտահարության հետ էր կապված, որը կարծես հաղթահարված է, ամեն դեպքում, մոնիթորինգը հստակ ցույց կտա, թե ինչ հետևանք է այն թողել:

Ինչ վերաբերում է վերահսկողությանը, որն անհրաժեշտ է, որ գյուղացիներն էլ մեկը մյուսից չվարակվեն, ապա, ըստ Մաթևոսյանի, հակահամաճարակային շտաբը զբաղվում է նաև այդ հարցով: Առաջին հերթին համայնքի ղեկավարների միջոցով են աշխատանքներ տարվում, որպեսզի համայնքներում կուտակումներ չլինեն:

Ըստ Համբարձում Մաթևոսյանի՝ մարզում կա 91 վարակակիր, մարզում ավելի քան 300 մարդ է ինքնամեկուսացած: Հիմնական բոլոր ճանապարհների շարժի վերահսկողություն իրականացնող անցակետեր են գործում:

«Ի պատիվ մեր քաղաքացիների՝ պետք է նշեմ, որ իրենք բավականին լավ գիտակցում են պահի կարևորությունը և հնարավորինս շատ փորձում են մեկուսանալ իրենց տներում»:

Ըստ մարզպետի՝ անհրաժեշտության դեպքում Մեծամորի և Էջմիածնի ԲԿ-ներն էլ կարող են վերածվել ինֆեկցիոն կենտրոնների:

Ինչ վերաբերում է մարզպետարանի աշխատանքին, ապա, ըստ նրա, խոցելի խմբերի աշխատակիցները տանն են, մարզպետարանն էլ հիմնականում աշխատում է օնլայն ռեժիմով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել ՀՀ շուրջ 200 քկմ ինքնիշխան տարածք․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

11:00 02.07.2025

Ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել ՀՀ շուրջ 200 քկմ ինքնիշխան տարածք․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանում: ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, 1951 թվականին վավերացված Ցեղասպանության կոնվենցիան սահմանել է մարդու դեմ ամենածանր հանցագործությունների կանխարգելման եւ պատժելու իրավական շրջանակը: Սակայն այսօր մենք կանգնած ենք ցավալի իրականության առջեւ, երբ այս պարտավորություններն անտեսվում են, իսկ […] ...

Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ Փաշինյան

10:52 02.07.2025

Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեեյսբուքի իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի որոշ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ին

10:45 02.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...

Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al Jazeera

10:20 02.07.2025

Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al Jazeera

Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...

Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստում

10:11 02.07.2025

Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստում

Կալիֆոռնիայի Յոլո շրջանում հրավառության պարագաների պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհ է բռնկել, և հայտարարվել է տարհանում, հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը: «Պայթյուն է տեղի ունեցել պահեստում, որտեղ պահվում էին հրավառության նյութեր, և ակտիվ հրդեհները շարունակվում են։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը։ Դեպքի […] ...

Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհեր

10:00 02.07.2025

Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհեր

Հուլիսի 1-ին, ժամը 21:33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

BACK_TO_TOP