11:12 15.04.2020
Կառավարության ներկայացրած «Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին» նախագիծն ԱԺ-ն այսօր ընդունեց 14 դեմ, 97 կողմ ձայներով:
Հիշեցնենք՝ սա բռնության կոչերը քրեականացնող նախագիծն է, որի համաձայն՝ քրեական պատասխանատվություն է սահմանվում անձի կամ անձանց խմբի նկատմամբ՝ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնության պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնլու համար:
12:22 06.05.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս12:22 06.05.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոսՄայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %,Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...
12:17 06.05.2025
Ձերբակալված օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ապրիլի 30-ին, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Կիևյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանում բնակվող 36-ամյա մի օտարերկրացու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 14 գրամ բուսական զանգվածով 2 փաթեթ: Տղամարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է: Նա կազմված փաստաղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել […] ...
12:12 06.05.2025
Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են մարտ և ապրիլ ամիսներըՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից մարտ և ապրիլ ամիսների ընթացքում հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել և անց են կացվել մի շարք դասընթացներ և ուսումնավարժանքներ՝ ուղղված տարբեր արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության բարձրացմանը: Մարտ ամիսը հատկապես նշանավորվել է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներով, բայց միևնույն ժամանակ երկու ամիսների ընթացքում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից շուրջ […] ...
12:05 06.05.2025
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցըԱզգային ժողովը մայիսի 6-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: ԱԺ որոշմամբ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Խորհրդարանը […] ...
11:53 06.05.2025
Արշալույս գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց թարմ հետքերովԲնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 30-ին: Արշալույս գյուղի բնակիչ 58-ամյա կինը հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ տնից և բակից գողացել են իրեր: Հաղորդումը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ բացահայտման գործում աջակցության եկան նաև Արմավիրի մարզի քրեական ոստիկանները: Չնայած հանցագործության վերաբերյալ հաղորդումն ուշացած էր` բացահայտումն արագ արդյունք տվեց: Համատեղ միջոցառումների […] ...