23:51 15.04.2020
Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին բացատրել է, թե ինչու որոշ մարդիկ չեն հիվանդանում կորոնավիրուսով նույնիսկ հիվանդների հետ շփումներից հետո: YouTube- ի նոր տեսանյութում նա ասել է, որ դա պայմանավորված է տեղային իմունիտետով, հայտնում է Lenta-ն:
Կոմարովսկին ավելացրել է, որ հսկայական թվով մարդիկ կարող են շփում ունենալ կորոնավիրուսի բոլոր ախտանիշներն ունեցող անձանց հետ, բայց նրանք չեն հիվանդանա:
«Տեղային իմունիտետը լորձաթաղանթների պաշտպանիչ հատկությունն է: Այն հատուկ նյութերի միջոցով չեզոքացնում է վիրուսներն այն վայրերում, որտեղ նրանք փորձում են ներխուժել օրգանիզմ», – բացատրել է բժիշկը:
Ըստ նրա՝ վարակվելուց խուսափելու ամենամեծ շանսերն ունեն նրանք, ովքեր օրգանիզմում չունեն հեղուկի պակասություն:
16:14 01.07.2025
Պետք է լրջորեն քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը Հայաստանի տարածքում. ԱԺ նախագահՀայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պետք է լրջորեն քննարկվի ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը Հայաստանի տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ նախագահն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով որոշ ՌԴ հաղորդավարների, հասարակական և քաղաքական գործիչների գնահատականներին՝ կապված Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ «Մենք շատ լրջորեն պետք է քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու […] ...
16:10 01.07.2025
Գործարանի ետնամասում ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելԱպօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները: Արմավիրի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումները հերթական դրական արդյունքն են տվել: Հունիսի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Արմավիր քաղաքի գործարաններից մեկի հետնամասում։ Համայնքային ոստիկանության […] ...
16:05 01.07.2025
Մալթայի Ինքնիշխան ուխտի դեսպանի հետ քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության շրջանակներըԱռողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը հանդիպել է Հայաստանում Մալթայի Ինքնիշխան ուխտի դեսպան Դոմենիկո Արդուինիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` Արմեն Գասպարյանն ընդգծել է երկուստեք բարիդրացիական հարաբերությունները, համագործակցության ակտիվ փուլ սկսելու պատրաստակամությունը: Հյուրերը ներկայացրել են դեսպանության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը, ինչպես նաև առողջապահության ոլորտում համագործակցության շրջանակները, մասնավորապես՝ «Բամբինո Ջեզու» մանկական հիվանդանոցի հետ փորձի փոխանակում, բուժման կազմակերպում, պրենատալ […] ...
16:00 01.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 30-ից հուլիսի 1-ըԲացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության և թմրանյութի իրացման, […] ...
15:55 01.07.2025
Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 28-ին օդանավակայանում ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 59-ամյա մի տղամարդ: Նա մայիսի 30-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ուրիշի ունեցվածքին ապօրինաբար տիրանալու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։ ...
15:51 01.07.2025
Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզային քննչական վարչությունումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանը, մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները: Հովհաննես Չալաբյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 […] ...