Սպանություն Էրեբունիում. հարուցվել է քրեական գործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

Սպանություն Էրեբունիում. հարուցվել է քրեական գործ

16:23 17.04.2020

2020թ. ապրիլի 16-ին՝ ժամը 16:40-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ 2020թ. ապրիլի 14-ից մինչև ապրիլի 16-ը՝ ժամը 16:40-ը, բացակայել է Երևան քաղաքի Սոֆիայի փողոցում գտնվող իր տնից և վերադառնալով՝ հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել է 62-ամյա հոր դին՝ բռնության հետքերով:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:

Կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն: Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել է

16:22 10.07.2025

Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել է

Տավուշի մարզի Դովեղ գյուղի դպրոցի կառուցման ծրագիրը վերջապես ավարտին կհասնի. ընդհատված ծրագիրը շարունակելու համար Քաղաքաշինության կոմիտեն ներգրավել է նոր կապալառու, որն արդեն իսկ սկսել է շինարարությունը։ Նախատեսվում է առաջնահերթ իրականացնել հենապատի կառուցումը՝ համայնքի միակ ճանապարհի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով։ Զուգահեռաբար շարունակվելու է դպրոցի շենքի ընդհատված շինարարությունը։ Վերականգնվելու է նաև վնասված ճանապարհը։ «Դպրոցի շինարարության վերսկսումը կարևոր […] ...

Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)

16:10 10.07.2025

Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)

ՀՀ քննչական կոմիտեում ահաբեկչության նախապատրաստության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկությամբ առգրավված առարկաների վերաբերյալ ԶԼՄ-ներում, ինչպես նաև տարբեր անհատների կողմից փորձ է կատարվում ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն […] ...

Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

16:03 10.07.2025

Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին, այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը։ Նախարարը […] ...

Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:00 10.07.2025

Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան, ժամը 15:00-ին Տավուշ, ժամը 16:00-ին Ն.Կ.Աղբյուր և ժամը 17:00-ին Այգեպար բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

6,6 մլն դրամ կտրամադրվի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով աղետի գոտիներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի աջակցության տրամադրում միջոցառմանը

15:50 10.07.2025

6,6 մլն դրամ կտրամադրվի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով աղետի գոտիներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի աջակցության տրամադրում միջոցառմանը

Գործադիրի որոշմամբ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին, որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից՝ կրած վնասի դիմաց տրամադրվող փոխհատուցման համար կապահովվի ֆինանսավորում։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերն՝ ըստ մարզերից ստացված նախնական տեղեկատվության, գնահատվում […] ...

Կենտրոնականի համայնքային ոստիկանները գործարանի հետնամասում զենք-զինամթերք են հայտնաբերել

15:41 10.07.2025

Կենտրոնականի համայնքային ոստիկանները գործարանի հետնամասում զենք-զինամթերք են հայտնաբերել

Հուլիսի 9-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ կոնյակի գործարանի հետնամասում զենք-զինամթերք է թողել, որը պատկանում է Արցախյան առաջին պատերազմի մասնակից պապին: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, պարկուճներ, նռնակ, բռնկիչ և ինքնաշեն ատրճանակ: Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է […] ...

BACK_TO_TOP