Պարետը 24 ժամով արգելել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը Երևանում և մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+29.09 oC

Պարետը 24 ժամով արգելել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը Երևանում և մարզերում

21:10 19.04.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր որոշում է ստորագրել մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակման վերաբերյալ:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 14-ի №947-Ա, №948-Ա, 2020 թվականի ապրիլի 15-ի №991-Ա, №996-Ա, №997-Ա, №972-Ա, №976-Ա, №980-Ա, №983-Ա 2020 թվականի ապրիլի 17-ի №1038-Ա և №1036-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 15-ին և 17-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները.

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի
(հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը.

1) «Դուստր Մոնիկա» ՍՊԸ, Շիրակի մարզ, Ջաջուռ համայնք.

2) «Մ-Մետալ» ՍՊԸ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մնջոյան 3/7.

3) «Արամյան Հոլդինգ» ՍՊԸ, ք. Երևան, Աբովյան 17.

4) «Նոր Զովք» ՍՊԸ, ք. Երևան, Սարյան փողոց 12/13

5) Ա/Ձ «Արա Համբարձումյան», Սյունիքի մարզ, ք․ Կապան, Հ․ Ավետիսյան 1.

6) Ա/Ձ «Մելադա Միրզոյան», Սյունիքի մարզ, ք․ Կապան, Ռ․ Մինասյան 2.

7) Ա/Ձ «Սեդա Հովհաննիսյան», Սյունիքի մարզ, ք Կապան, Հ Ավետիսյան 1. ․ ․

8) Ա/Ձ «Սուսաննա Մարգարյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ազատամարտիկների 1.

9) Ա/Ձ «Տիգրան Պապոյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 11/38.

10) Ա/Ձ «Սիրանուշ Խաչատրյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 2Ա/12Ա.

11) Ա/Ձ «Արագած Խաչատրյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 3-ի մոտ:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

49-ամյա տղամարդու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվել

19:34 09.07.2025

49-ամյա տղամարդու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վաղարշապատ քաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 49-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 49-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 12 բույս: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

19:24 09.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել էՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 29-ից հուլիսի 5-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 29-ին և հուլիսի 4-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 3-ին և 5-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 5-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, […] ...

Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. նախաձեռնվել է քրեական վարույթ

19:16 09.07.2025

Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Ադոնցի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված: Պարզվել է նրան թմրամիջոցն իրացրած անձի ինքնությունը։ 33-ամյա տղամարդը Երևանի Սարալանջի փողոցում ձերբակալվել և «Կիա» մակնիշի մեքենայով […] ...

Իգա Շվյոնտեկը կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչ

19:12 09.07.2025

Իգա Շվյոնտեկը կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչ

WTA-ի 4-րդ համար Իգա Շվյոնտեկը կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» կիսեզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին քառորդ եզրափակչում 6-2, 7-5 հաշվով առավելության է հասել Լյուդմիլա Սամսոնովայի նկատմամբ։ Շվյոնտեկը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Միրա Անդրեևա – Բելինդա Բենչիչ զույգի հաղթողի հետ։ ...

ՀՀ ԱԳՆ-ն Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հաղորդագրություն է տարածել

19:09 09.07.2025

ՀՀ ԱԳՆ-ն Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հաղորդագրություն է տարածել

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ Կողմերը քննարկել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության զգալի առաջընթացը՝ հիմնված ընդհանուր արժեքների հանձնառությանը։ Ողջունել են 2025թ. հունիսի 29-ից 30-ը Եվրոպական միության արտաքին գործերի և […] ...

«Նոան» դիմակայության առաջին խաղում հաղթել է նվազագույն հաշվով․ Չեմպիոնների լիգա

19:00 09.07.2025

«Նոան» դիմակայության առաջին խաղում հաղթել է նվազագույն հաշվով․ Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթել է Չեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստին»։ Չեմպիոնների լիգայում «Նոայի» պատմության մեջ առաջին գոլը 68-րդ րոպեին խփել է Իմրան Ուլադ Օմարը։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին՝ Պոդգորիցայում։ ...

BACK_TO_TOP