18:08 20.04.2020
2020 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Հ. Զ.-ին և կանխել վերջինիս կոշիկներում և գոտկատեղում թաքցված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, ինչպես նաև շրջանառությունն արգելված բջջային հեռախոսների մուտքը քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Մասնավորապես, Հ. Զ.-ի կոշիկներում հայտնաբերվել է 120,29 գրամ ընդհանուր քաշով, թմրամիջոցների նմանվող նյութերով 7 փաթեթ, այդ թվում` մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 6 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման հատիկավոր զանգված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 6,1, 44,79 և 49,54 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ, 6,64 և 6,39 գրամ քաշերով անհայտ ծագման սպիտակ, կլոր 70 դեղահաբ, ինչպես նաև հաշիշի յուղի նմանվող, 10,7 գրամ քաշով շագանակագույն, քսուքանման զանգված։
Եվս 61,39 գրամ ընդհանուր քաշով փաթեթ հայտնաբերվել է Հ. Զ.-ի գոտկատեղում, որում առանձնացված փաթեթներով եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7,88 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, սուբուտեքս տեսակի թմրամիջոց պարունակող, «Buprenorphin 10 mg/h» մակնշմամբ, գործարանային փաթեթավորմամբ մաշկային կպչուն 2 ժապավեն, ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող, 3,41 գրամ քաշով դարչնագույն, փոշենման զանգված, 22,68 գրամ քաշով, անհայտ ծագման սպիտակ, կլոր 148 դեղահաբ, 21,37 գրամ ընդհանուր քաշով հոգեմետ նյութ պարունակող «Прегабалин канон» մակնշմամբ («Լիրիկա» տեսակի) դեղին և շագանակագույն 45 դեղապատիճ, ինչպես նաև 2 բջջային հեռախոս։
Հայտնաբերվածի կապակցությամբ Հ. Զ.-ն հայտարարել է, որ դրանք պատրաստվել է փոխանցել քրեակատարողական հիմնարկի 1-ին տեղամասի երկու դատապարտյալների։
Դեպքի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հարուցվել է քրեական գործ, որը քննչական ենթակայության կարգով նախաքննություն կատարելու համար կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
13:40 15.05.2025
Զելենսկին ժամանել է ԱնկարաԹուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Զելենսկիին դիմավորել են ուկրաինացի և թուրք պաշտոնյաներ, այդ թվում՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրադադարի կոչ կանի Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ, ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահի վարչակազմը։ ...
13:32 15.05.2025
Կարծում եմ՝ ամեն ինչ հաջող կանցնի․ Թրամփը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է մայիսի 16-ին ժամանել Ստամբուլ, որտեղ մայիսի 15-ին նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ շփումները։ «Կարծում եմ՝ ամեն ինչ հաջող կանցնի։ Մտածեք այդ մասին. ամեն շաբաթ միջինում 5000 զինվոր է զոհվում», – ասել է Թրամփը Դոհայում ԱՄՆ-ի և Կատարի […] ...
13:25 15.05.2025
Արթիկցի տղամարդը տանը թմրանյութ էր պահում. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Արթիկ քաղաքի 47-ամյա բնակիչը տանը թմրանյութ է պահում: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արթիկցի տղամարդու տան զննությամբ հայտնաբերվել է շուրջ 37 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված: Տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ...
13:17 15.05.2025
Խորհրդարանը քննարկել է ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծըՄայիսի 15-ին խորհրդարանը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում պատգամավորներ Տրդատ Սարգսյանի եւ Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Այն ԱԺ որոշմամբ կքնննարկվի նաեւ երկրորդ ընթերցմամբ: «Օրենքի նախագիծը միտված է բարելավելու մեր ռազմարդյունաբերության ոլորտում պետական ռեսուրսների առավել արդյունավետ ու նպատակային կառավարումը: Այն իր բնույթով տեխնիկապես պարզ, սակայն […] ...
13:10 15.05.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով․ՌուբիոԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով», – ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը՝ Անթալիա ժամանելով ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար։ Ռուբիոն նաև նշել է, որ […] ...
12:58 15.05.2025
Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքների շրջանակում փորձ է արվում գտնել տվյալ տարածքի տիեզերական լուսանկարները. ԲՏԱ նախարարՄարմարիկում կորած 2-ամյա երեխայի՝ Տիգրան Պետրոսյանի որոնողական աշխատանքների շրջանակում փորձ է արվում տիեզերական լուսանկարներ գտնելու ուղղությամբ, սակայն վերջին լուսանկարները, որոնք հաջողվել է ձեռք բերել, թվագրվում են ապրիլի 26-ով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը նշեց, որ վերջին հասանելի լուսանկարները տվյալ տարածքից արվել են ապրիլի 26-ին, […] ...