Իրան-Երևան ուղիղ չվերթները չեն դադարեցվել. Քաղավիացիայի վարչություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+19.09 oC

Իրան-Երևան ուղիղ չվերթները չեն դադարեցվել. Քաղավիացիայի վարչություն

22:05 08.06.2018

Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Երևան ուղիղ չվերթները չեն դադարեցվել: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը Tert.am-ին հայտնեց, որ չեղարկվել է 5 չվերթ՝ պայմանավորված կոմերցիոն պատճառներով:

«Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան ուղիղ չվերթները շարունակվում են իրականացվել»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված տեղեկությունն այն մասին, որ իրանական ավիաընկերությունները դադարեցնում են չվերթները դեպի Երևան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է վերականգնել Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները, որոնք առնչվելու են նաև «Boeing» և «Airbus» ավիաընկերություններին:

Օբամայի վարչակազմի օրոք, 2015-ին պատժամիջոցների վերացումից հետո, «Boeing»-ը պայմանագիր էր կնքել «Iran Air» ավիաընկերության հետ` 80 ինքնաթիռ մատակարարելու համար, ինչպես նաև 30 օդանավի մատակարարման գործարք էր կնքվել «Aseman Airlines»-ի հետ:

Գնային առումով գործարքների արժեքը կազմում էր 20 մլրդ դոլար: Դեպի Երևան չվերթները դադարեցնող ավիաընկերություններից մեկը, ըստ շրջանառվող լուրերի, հենց «Aseman Airlines»-ն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Axios. Հեգսեթը նախատեսում է այցելել Իսրայել Թրամփի՝ մերձավորարևելյան այցից առաջ

21:08 04.05.2025

Axios. Հեգսեթը նախատեսում է այցելել Իսրայել Թրամփի՝ մերձավորարևելյան այցից առաջ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նախատեսում է այցելել Իսրայել՝ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելք այցից առաջ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաների աղբյուրները։ Ըստ նրանց՝ մայիսի 12-ին սպասվում է Հեգսեթի ժամանումը Իսրայել, որտեղ նա մտադիր է հանդիպումներ ունենալ իր գործընկեր Իսրայել Կացի, ինչպես նաև հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ […] ...

Ստամբուլում հարձակում է տեղի ունեցել թուրքական ընդդիմադիր կուսակցության նախագահի վրա

21:01 04.05.2025

Ստամբուլում հարձակում է տեղի ունեցել թուրքական ընդդիմադիր կուսակցության նախագահի վրա

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) նախագահ Օզգյուր Օզելը Ստամբուլում հարձակման է ենթարկվել։ Ըստ Habertürk հեռուստաընկերության՝ հարձակվողը 66-ամյա թուրք էր, ով արդեն երեք դատվածություն ուներ։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Օզելը կուսակցության անդամների և անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս էր գալիս Աթաթուրքի անվան մշակութային կենտրոնում հիշատակի միջոցառումից։ Հարձակվողին անմիջապես բռնել են։ Նրա ինքնությունը պարզվել […] ...

WP. Հանքային գործարքի իրականացումը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած

20:49 04.05.2025

WP. Հանքային գործարքի իրականացումը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած

Լոգիստիկ և տնտեսական խոչընդոտները կդժվարացնեն օգտակար հանածոների վերաբերյալ ԱՄՆ-Կիև գործարքի իրականացումը։ Այս մասին շաբաթ օրը գրել է Washington Post-ը՝ հիմնվելով ամերիկացի փորձագետների հետ զրույցների վրա։ Ըստ հաղորդագրության՝ Աայս համաձայնագիրը դժվար թե արագ պտուղներ տա. տիտանի, գրաֆիտի և լիթիումի իրական մատակարարումները կսկսվեն հեռավոր ապագայում, իսկ նավթի և գազի արդյունաբերության հեռանկարները սահմանափակ են: «Կան բազմաթիվ գործոններ, որոնք […] ...

Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն

20:38 04.05.2025

Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն

Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Պատարագիչն էր Գեղարքունիքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող յոթ սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

Հնդկաստանն ասել է, որ Պակիստանը 10-րդ գիշերն անընդմեջ խախտել է հրադադարը

20:29 04.05.2025

Հնդկաստանն ասել է, որ Պակիստանը 10-րդ գիշերն անընդմեջ խախտել է հրադադարը

Հնդկաստանը հաղորդել է Պակիստանի զինված ուժերի կողմից հրադադարի հերթական խախտման մասին հսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքում: Այս մասին PTI գործակալությանը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։ «Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը հսկողության գծի երկայնքով կրակ են բացել Քուպվարայի, Բարամուլլայի, Պունչի, Ռաջուրիի, Մենդհարի, Նաուշերայի, Սունդերբանիի և Ախնուրի դիմաց գտնվող շրջաններում […] ...

Մահացել է Հունաստանի նախկին արտգործնախարար Պետրոս Մոլիվիատիսը

20:09 04.05.2025

Մահացել է Հունաստանի նախկին արտգործնախարար Պետրոս Մոլիվիատիսը

96 տարեկան հասակում շնչառական անբավարարությունից մահացել է Հունաստանի նախկին արտգործնախարար Պետրոս Մոլիվիատիսը։ Այս մասին հաղորդում է հունական ERT-news հեռուստաալիքը։ Մոլիվիատիսը ծնվել է 1928 թվականի հունիսի 12-ին Քիոս կղզում։ Ավարտել է Աթենքի համալսարանը, կրթությամբ իրավաբան էր։ Մոլիվիատիսը եղել է կարիերայի դիվանագետ, ՄԱԿ-ում և ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ​​պատվիրակությունների անդամ, ծառայել է Հունաստանի դեսպանատներում Մոսկվայում, Պրետորիայում և Անկարայում, […] ...

BACK_TO_TOP