18:10 21.04.2020
Խոր վշտով հայտնում ենք, որ ապրիլի 21-ին կյանքից վաղաժամ հեռացավ ՀՀ պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ, դասախոս և գիտնական, մեր սիրելի գործընկեր Ռուբեն Շուգարյանը: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Պարոն Շուգարյանը մեծ ավանդ է ունեցել ՀՀ դիվանագիտական ծառայության համակարգի կայացման գործում: Դիվանագետի բազմամյա գործունեության ընթացքում նա իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, նվիրվածությամբ և մարդկային որակներով կարողացել է լավագույնս ներկայացնել Հայաստանի ազգային շահերը և առաջ մղել ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները: Դրա արդյունքն են եղել ԱՄՆ-ի, եվրոպական մի շարք երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման և մի շարք այլ ուղղություններով գրանցված ձեռքբերումները:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Շուգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը: Նրա լուսավոր մարդկային և փայլուն դիվանագետի կերպարը մշտապես վառ կման մեր հիշողություններում:
Ռուբեն Շուգարյանի կենսագրությունը
Ծնվել է 1962թ․ հոկտեմբերի 19-ին, Մոսկվայում: 1980-1985թթ․ սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, իսկ 1985-1989թթ․՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտից ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան (համաշխարհային պատմություն և միջազգային հարաբերություններ)։
1985-1990թթ․ դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանում, 1990-1991թթ․ աշխատել է որպես ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական հանձնաժողովի ավագ փորձագետ-խորհրդատու:
1991-1993թթ․ եղել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար և արտաքին կապերի գծով օգնական:
1993-1999թթ․ զբաղեցրել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:
1999-2005թթ․ եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
2005-2008թթ․ զբաղեցրել է Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի (նստավայր՝ Հռոմ) պաշտոնը:
2008թ-ից սկսած դասավանդում էր Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում՝ որպես հրավիրյալ դասախոս և գիտնական:
11:11 09.07.2025
Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...
11:00 09.07.2025
Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...
10:48 09.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:36 09.07.2025
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆՏուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...
10:30 09.07.2025
2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվելԵրևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […] ...
10:11 09.07.2025
«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Marca թերթը: Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում «Ռեալ Մադրիդը» կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Խաղը կկայանա Նյուարկում հուլիսի 9-ին։ Իսպանական թիմը Մայամիից Նյուարկ էր ուղևորվում: Փոթորիկը մեկուկես ժամով հետաձգել է նրանց թռիչքը: Ինքնաթիռը վայրէջքից առաջ պտտվել է օդանավակայանի […] ...