Ո՞ւմ է պետք արձակուրդը. Միակ երկիրը, որտեղ արձակուրդն արտոնություն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

Ո՞ւմ է պետք արձակուրդը. Միակ երկիրը, որտեղ արձակուրդն արտոնություն է

20:01 23.12.2017

ԱՄՆ-ը միակ երկիրն է, որտեղ արձակուրդը ոչ թե օրենք է, այլ արտոնություն, մինչդեռ Ավստրիայում, Գերմանիայում, Իտալիայում և Իսպանիայում  աշխատակիցներն ավելի քան 30 աշխատանքային օր են անցկացնում տարեկան արձակուրդում՝չհաշված վճարովի տոնական օրերը: Պատկերացրեք, որ ԱՄՆ-ում ոչ մի  նման արտոնություն չկա: «Մեղավորն»  «Աշխատանքային արդարացի չափանիշների մասին» ամերիկյան օրենքն է, որը 1938 թվականից մինչ այժմ սահմանում է աշխատանքի հետ կապված ցանկացած  նորմ, բացի արձակուրդից:

Բոլոր արձակուրդային հարցերը որոշվում են գործատուի և աշխատողի միջև անձնական հարթության շրջանակում: Շատ ընկերություններ 5-15- օրյա արձակուրդներ  են տրամադրում աշխատողներին, բայց, վիճակագրության համաձայն, աշխատողների մեծ մասն արձակուրդ չի վերցնում, չունի:

 

 «Արձակուրդային» վախ 

Անգամ եթե ամերիկացիները պահանջում են խնդրում արձակուրդ, նրանք մտածում են, որ ծույլի  համբավ ձեռք կբերեն: Շատերը տարիներ շարունակ չեն համարձակվում արձակուրդ գնալ: Ընդհանուր մթնոլորտն ու մտածողությունն այնպիսին է, որ արձակուրդը ծույլերի համար է:

Վիճակագրության համաձայն՝ միջին վիճակագրական ամերիկացին օգտագործում է իրեն հասանելիք վճարովի արձակուրդի միայն կեսը: Հարցմանը մասնակցածների 28 տոկոսը խոստովանել է, որ, իր կարծիքով, եթե արձակուրդ գնա, իր դիրքը և համբավը աշխատավայրում կթուլանան: 17 տոոկսը խոստովանել է, որ վախենում է  կորցնել աշխատանքը, երբ վերադառնա արձակուրդից, 19 տոկոսն ասել է, թե  արձակուրդ չգնալով առավելություն է ստանում մյուսների նկատմամբ կարիերայի սանդուղքով բարձրանալիս:

Պայքար օրենքը փոխելու համար

 

Օրենսդիրները ժամանակ առ ժամանակ փորձում են փոխել օրենքը: Ֆլորիդայի նահանգի կոնգրեսական  Ալան Գրեյսը, օրինակ, երկար ժամանակ պայքարում էր  վճարովի արձակուրդի մասին օրենքում դրույթ ավելացնելու ուղղությամբ:

Նա համոզված էր, որ աշխատավայրում կուտակված սթրեսը հանգեցնում է  ցածր աշխատունակության, առողջական խնդիրների, ֆինանսակաոն կորուստների, ինչն էլ ի վերջո հանգեցնում է տարեկան մոտ 344 միլիարդ դոլարի վնասի պետական մակարդակով: Օրենքի փոփոխությունը մոտ մեկ տարի մնաց անուշադրության մատնված:

2009 թվականին նմանատիպ նախագիծը տապալվեց, թեև բոլոր այն կոնգրեսականները, որոնք դեմ քվերակեցին նախագծին, ունեն տարեկան վճարովի արձակուրդ: Ամերիկյան որոշ ընկերություններ դեմ են, որպեսզի իրենց աշխատողները վերածվեն «աշխատամոլների»:

Նրանք  պարտադրում են աշխատակիցներին արձակուրդ գնալ և վճարում են դրա  համար:  Պետական մակարդակով հարցը մնում է անլուծելի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

11:37 10.07.2025

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

11:25 10.07.2025

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

11:13 10.07.2025

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

11:00 10.07.2025

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։  ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

10:48 10.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

10:35 10.07.2025

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։   ...

BACK_TO_TOP