08:33 22.04.2020
Ամերիկյան իշխանությունները 60 օրով դադարեցնում են ներգաղթյալների ընդունումը Միացյալ Նահանգներ՝ պանդեմիայի բացասական տնտեսական հետևանքների պատճառով։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը՝ փոխանցում է CNN-ը։
Նրա խոսքով՝ միլիոնավոր ամերիկացիներ զոհաբերել են իրենց աշխատանքը՝ հանուն կորոնավիրուսի դեմ պայքարի։ Նա ընդգծել է, որ իշխանությունների պարտքն է այդ մարդկանց աշխատանքի վերադարձնելը։
«Մեր աշխատողների պաշտպանության համար ես կսահմանեմ միգրացիայի ժամանակավոր արգելք․․․ Արգելքը կգործի 60 օր, որից հետո երկարաձգումը կամ փոփոխումը կդիտարկվի իմ կողմից՝ տնտեսական դրության հիման վրա»,-հայտարարել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ համապատասխան հրամանը կստորագրի ապրիլի 22-ին։
20:17 15.07.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն ԳալագերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Նախագահը, ողջունելով Ջոն Գալագերին, բարձր է գնահատել վերջինիս ջանքերն՝ ուղղված հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանը և դրանց զարգացման գործում արձանագրված առաջընթացին։ Վահագն Խաչատուրյանը հատուկ ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես՝ քաղաքացիական […] ...
20:08 15.07.2025
Սիյարտոն հույս ունի, որ Թրամփի սպառնալիքը Ռուսաստանին 50 օրից անտեղի կլինիՀունգարիան ակնկալում է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված նախազգուշացումը 50 օրից անտեղի կլինի, քանի որ նրանք կկարողանան համաձայնության գալ Ուկրաինայի հարցում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ռուսաստանի դեմ 100% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու հնարավորության մասին։ «Մենք հույս ունենք, որ Դոնալդ […] ...
19:51 15.07.2025
Պաշտպանության նախարարի տեղակալը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղարի հետՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հուլիսի 15-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղար Պավել Բեյդայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից և նշում, որ հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Լեհաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ ...
19:45 15.07.2025
ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման հարցըԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու համար ռուսական ակտիվների օգտագործման հնարավորությունը։ Այս մասին նա ասել է ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք այսօր այս թեման չենք քննարկել։ Այն կքննարկվի օգոստոսի վերջին կայանալիք Գիմնիչի (արտաքին գործերի նախարարների ոչ […] ...
19:35 15.07.2025
Քելլոգը հանդիպել է պաշտպանության նախարարի հետ Կիև կատարած այցի ընթացքումԿիև կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի, ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովի և Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։ «Երեկ ես հանդիպեցի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի, ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի և գեներալ Ալեքսանդր Սիրսկու հետ։ Մենք քննարկեցինք […] ...