10:24 09.06.2018
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP – ԺՀԿ) կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուներից է Ունալ Չևիքօզը։ Վերջինս երկար տարիներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թուրքիայի արտգործնախարարությունում, ինչպես նաև ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Թուրքիայում հրապարակվող հայկական «Ակոս» թերթի հետ հարցազրույցի ժամանակ Չևիքօզը նշել է, որ Թուրքիան իր արտաքին քաղաքականությամբ բավական բացասական վարկ է ձեռք բերել, ինչն ինքը կցանկանար փոխել պատգամավոր դառնալու դեպքում։ «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լուրջ բացասական ազդեցություն է ունեցել միջազգային ասպարեզում նրա հեղինակության վրա, իսկ հարևանների, դաշնակիցների և միջազգային հանրության հետ հարաբերությունները լրջորեն խաթարվել են։ Կարծում եմ, որ առնվազն այս ասպարեզում կարող եմ նպաստել որոշ իրավիճակների փոփոխությանը, այդ պատճառով էլ այս ճանապարհն ընտրեցի», -ասել է Չևիքօզը, փոխանցում է Ermenihaber-ը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և, մասնավորապես, երկկողմ հարաբերությունների կարգավորումը նախատեսող արձանագրությունների չեղարկման հարցին՝ պատգամավորի թեկնածուն ընդգծել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) կարող էր և պետք է վավերացներ դրանք։ Չևիքօզը շեշտել է, որ այդ արձանագրությունները հատկապես կարևոր էին նրանով, որ 1921թ․ Կարսի պայմանագրից հետո առաջին անգամ Հայաստանը և Թուրքիան համատեղ մեկ փաստաթուղթ էին ստորագրել։
«Այդքան ջանքերի արդյունքում արձանագրությունները հաջողությամբ ստորագրելուց հետո երկու կողմն էլ, ցավոք, բաց թողեց դրանք կյանքի կոչելու հնարավորությունը։ Կարծում եմ, որ եթե գործընթացը շարունակվեր, այսօր Կովկասում բոլորովին այլ իրավիճակ կտիրեր։ Դա միայն Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը չի վերաբերում, արձանագրությունների վավերացումը կարող էր դրական ազդել նաև Հայաստան –Ադրբեջան հակամարտության լուծման վրա»։
Չևիքօզը անդրադարձել է նաև Հայաստանում իշխանափոխության գործընթացին և նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի վերաբերյալ հայտարարություններին։ Դիվանագետը կարևորել է Փաշինյանի՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման և ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծման վերաբերյալ ուղերձները։
«Ուզում եմ հատկապես շեշտել․ Փաշինյանի դիրքորոշումը չափազանց դրական է և շատ կարևոր։ Վարչապետ դառնալուց հետո նրա արած այս երկու հայտարարությունները շատ կարևոր ուղերձներ են՝ ուղղված Ադրբեջանին և Թուրքիային։ Եվ երկու երկրներն էլ պետք է ըստ արժանվույն գնահատեն դա», – նշել է Չևիքօզը։
Թուրք դիվանագետը անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացման հավանականությանը։ Նրա կարծիքով՝ փակ սահմանի խնդիրը տարածաշրջանային հիմնախնդիրներից միայն մեկն է։ Պատկերավոր ասած․ «Եթե տարածաշրջանի բոլոր հիմնահարցերը դիտարկենք որպես անտառ, ապա հայ-թուրքական սահմանի հարցը այդ անտառի միայն մեկ ծառն է։ Ուստի անտառը գեղեցկացնելու համար միայն այդ մեկ ծառի վրա կենտրոնանալը բավարար չէ», – կարծում է Չևիքօզը։
«Այս ամենը պետք է դիտել մեկ ամբողջության մեջ։ Իրականում հարցը չպետք է դիտարկվի սոսկ Հայաստան –Թուրքիա հարաբերությունների համատեքստում։ Ինչ տեսակետից էլ որ հարցին նայենք՝ այստեղ առնվազն երեք դերակատար կա՝ Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան, ավելին՝ որոշ իմաստով իհարկե նաև՝ Ռուսաստան և Իրան»,- ասել է թուրք դիվանագետը։
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...