2000-2001թթ. բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած բանդայի 2 անդամների մասով գործն ուղարկվել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

2000-2001թթ. բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած բանդայի 2 անդամների մասով գործն ուղարկվել է դատարան

20:44 23.04.2020

Դեռևս 2000-2001թթ. հարուցված բազմաթիվ քրեական գործերի միացված վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված հսկայածավալ քննությամբ պարզվել և հիմնավորվել են հանցավոր բանդայի կողմից իրականացված բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման փաստեր:

Մասնավորապես, 2000-2001թթ. Աշոտ Զատիկյանի կողմից ձևավորվել և ղեկավարվել է հանցավոր խմբավորում, որում ի սկզբանե ներգրավվել և բանդայի կողմից կատարված բոլոր հանցագործություններին մասնակցել է Էջմիածին    քաղաքի բնակիչ Գ. Մաչանյանը: Հանցավոր խմբավորման կազմում ընդգրկվել են ապօրինաբար թմրամիջոց օգտագործելու, շորթում, գողություն, դիտավորյալ սպանություն կատարելու, ավազակային հարձակման և այլ հանցագործություններ կատարելու համար նախկինում դատապարտված, ինչպես նաև այլ բազմաթիվ անձինք:

Որպես բանդայի հավաքատեղի օգտագործվել են Ա. Զատիկյանի կողմից Երևան քաղաքում վարձակալած բնակարանները, Երևան քաղաքի «1-ին մաս» կոչվող թաղամասում գտնվող «Երևան-Վայք» երթուղային տաքսիների հավաքակայանի տարածքը, որտեղ որպես վարորդ աշխատել են բանդայի երկու անդամներ:

Ա. Զատիկյանը ձեռք է բերել և հանցագործությունը կատարելիս օգտագործել միլիցիայի համազգեստ, պատրաստել է միլիցիայի աշխատակցի վկայական, հանցագործությունների գերակշռող մասը կատարելիս տուժողներին ներկայացել է որպես միլիցիայի աշխատակից՝ յուրացնելով պաշտոնատար անձի կոչումը:

Բանդայի մի շարք անդամների հանձնարարվել է նաև  հանցագործությունների կատարման համար տրամադրել հանցագործության գործիքներ և միջոցներ: Մասնավորապես խմբի որոշ անդամներից պահանջվել են իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաները, որոնք խմբավորման անդամներին տրամադրվել են օգտագործելու որպես հանցագործությունների կատարման միջոցներ: Բացի այդ՝ ավտոմեքենաների վրա փակցնելու համար, կոնկրետ հանցագործությունների նախապատրաստական փուլերում, նախապես հափշտակվել ու բանդային են տրամադրվել տարբեր պետհամարանիշներ։

Ա. Զատիկյանը մշակել է հանցագործությունների կատարման պլաններ, բանդայի անդամների միջև կատարել դերաբաշխումներ, իրականացրել ողջ հանցավոր գործունեության ու կոնկրետ հանցագործությունների կատարման ղեկավարումը, ձեռնարկել է միջոցառումներ բանդայի գոյության ու հանցավոր գործունեության գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ:

Ա. Զատիկյանը Գ. Մաչանյանի հետ միասին ապօրինի կերպով ձեռք է բերել,      կրել, պահել և խմբավորման անդամներին զինել  հրազեններով, ռազմամթերքով ու սառը զենք հանդիսացող դանակներով: Դրանց գործադրմամբ 2000-2001թթ. կազմակերպել և իրագործել են ավազակային հարձակումներ, կողոպուտներ, ինչպես նաև ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ 2 անձի, այդ թվում՝ հասարակական կարգի պահպանության գծով պաշտոնեական գործունեության կապակցությամբ միլիցիայի /ոստիկանության/ աշխատակցի սպանություն:

Հարձակումների թիրախ են ընտրվել բենզինի լիցքավորման կայանները, տարադրամի փոխանակման կետերը, ինչպես նաև ոսկու առևտրով և տարադրամի փոխանակմամբ զբաղվող առանձին անձինք, որոնք ենթարկվել են տարատեսակ բռնությունների: Ընդհանուր առմամբ բանդայի հանցավոր գործողություններից  տուժել է 35 անձ:

Միաժամանակ, խմբավորման ղեկավարը հիմնական դերակատարների հետ  կազմակերպել ու իրականացրել են միջոցառումներ հանցագործությունների բացահայտումը կանխելու, հանցակիցներին, հետքերը, հանցավոր ճանապարհով  ձեռք բերված առարկաները, հանցագործության կատարման գործիքներն ու միջոցները պարտակելու ուղղությամբ:

Քրեական գործով Աշոտ Զատիկյանի և բանդայի 9 անդամների վերաբերյալ անջատված մասերը տարբեր ժամանակահատվածներում մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Դատաքննությունների արդյունքում վերջիններս դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման, այդ թվում Աշոտ Զատիկյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

2001թ. հոկտեմբերի 27-ին բանդայի պարագլուխներից Գ. Մաչանյանի, ինչպես նաև  բանդայի անդամներից մեկի՝ Տ. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել հետախուզում: Հետագայում նրանք հայտնաբերվել են, ներկայացվել նախաքննական մարմնին: Արդյունքում Գ. Մաչանյանին 2020թ. մարտի 2-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել                            ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ կետերով, 222-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Տ. Խաչատրյանին՝ 2020թ. ապրիլի 3-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի   2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /3 դրվագ/:

Նշված անձանց հանցավոր գործողությունների արդյունքում տուժողներին պատճառվել է շուրջ 33.5մլն ՀՀ դրամի նյութական վնաս: Նրանց անվամբ գրանցված գույքերի վրա արգելանք է կիրառվել:

Գ. Մաչանյանի և Տ. Խաչատրյանի մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործն այդ մասով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Քրեական գործի՝ հետախուզման մեջ գտնվող մեկ մեղադրյալի և բանդայի հարձակումներին մասնակցած մյուս՝ քննությամբ չպարզված անձանց կապակցությամբ անջատված մասով քննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP