Ես մնում եմ տանը, սակայն չեմ մոռանում. Վալերի Բուայեի ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին․ Armenpress – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

Ես մնում եմ տանը, սակայն չեմ մոռանում. Վալերի Բուայեի ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին․ Armenpress

11:26 24.04.2020

Հայոց ցեղասպանության և միևնույն ժամանակ արևելքի քրիստոնյաների ցեղասպանության հարցն այսօր էլ արդիական է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն՝ իր խոսքն ուղղելով հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:

«Ես մնում եմ տանը, բայց չեմ մոռանում, և այսօր իմ տնից է, որ Ձեզ եմ հղում Հայոց ցեղասպանության, 1915թ. ապրիլի 24-ի հիշատակման առթիվ իմ ուղերձը: Ցավոք, ֆիզիկապես չենք կարող ներկա գտնվել, այլ՝ հոգեպես, և ուզում եմ Ձեզ ասել, որ Հայոց ցեղասպանությունը և միևնույն ժամանակ արևելքի քրիստոնյաների ցեղասպանության հարցն այսօր էլ արդիական է: Նախ և առաջ արդիական է, քանի որ պատմությունը կակազում է, մի քանի տարի առաջ մենք նորից ականատեսը եղանք արևելքի քրիստոնյաների և եզդիների կոտորածների, բացի այդ, քանի որ այդ հիշողությունը դեռ վառ է, և, իհարկե, քանի որ այն դեռ ժխտվում է Թուրքիայի իշխանությունների կողմից, և քանի որ Հայաստանի և Արցախի հանդեպ վայրագությունները դեռևս շարունակում են թե՛ Ադրբեջանի, և թե՛ Թուրքիայի կողմից զինվորական և դիվանագիտական ուղիներով»,- նշել է պատգամավորը:

Ըստ Վալերի Բուայեի՝ այս արդիական հարցերը հիշեցնում են, որ Հայաստանը Ֆրանսիայի քույրն է, և թե որքան կարևոր է հանուն հիշողության, բայց նաև հանուն այսօրվա Ցեղասպանությունը ճանաչվի, դրա ժխտումը` դատապարտվի:

«Սիրելի ընկերներ, այսօր 1915թ ապրիլի 24-ի հիշատակման առթիվ ուզում եմ ձեզ հղել իմ ուղերձը, ձեզ, որ ապրում եք Հայաստանում կամ Արցախում (Լեռնային Ղարաբաղում)՝ արտահայտելով մեր համերաշխությունը՝ այսօրվա մեր միասնական դժբախտության՝ կորոնավիրուսի դեմ: Չէի կարող անդրադառնալ այս ոգեկոչմանն առանց սիրով հիշատակելու մեկին, ով շատ բան է արել Ֆրանսիայի համար, մեկին, ով շատ բան է արել Հայաստանի համար, մեկին, ով շատ բան է արել Լեռնային Ղարաբաղի համար, մեկին, ով ընդմիշտ կմնա մեր սրտերում և հիշողություններում՝ Պատրիկ Դևեջյանին: Շնորհակալ եմ: Ես մնում եմ տանը, սակայն չեմ մոռանում»,- հավելել է Բուայեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP