Այսօր խնկարկում ենք Հայոց ցեղասպանության մեր սրբադասված նահատակների հիշատակը. ԱՀ պետնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+22.09 oC

Այսօր խնկարկում ենք Հայոց ցեղասպանության մեր սրբադասված նահատակների հիշատակը. ԱՀ պետնախարար

13:09 24.04.2020

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը գրառում է արել, որտեղ ասված է.

«Սիրելի՜ հայրենակիցներ
Այսօր խնկարկում ենք Հայոց ցեղասպանության մեր սրբադասված նահատակների հիշատակը: 105 տարի առաջ, Թուրքիան պետական մակարդակով ծրագրեց ու իրագործեց մի ամբողջ ազգի՝ հայ ժողովրդի բնաջնջումը: Դա տեղի ունեցավ քաղաքակիրթ հասարակությունների աչքի առաջ, որոնց երկրների իշխանություններից շատերն առայսօր քաղաքական ու տնտեսական շահը գերադասելով՝ խուսափում են իրավական գնահատականներ հնչեցնելուց: Պատմական փաստերի առջև համառորեն լռում են թուրքական իշխանությունները՝ անհրաժեշտ կամք ու պատասխանատվություն չցուցաբերելով գոնե բարոյական պատասխանատվություն կրելու ցեղասպանության զոհերի հարազատների, ամբողջ հայ ժողովրդի առջև:
Եվ այսօր, ավելի քան 2 հազարամյակ Արևմտյան Հայաստանում ապրող հայը զրկված է հայրենիքից, ով օտար ափեր է տարել հայրենազրկվածի, ծնող ու զավակ կորցրածի չդարմանվող ցավը: Եղեռնից մազապուրծ մեր հայրենակիցները, սակայն, կարողացել են նոր ծիլեր արձակել և իրենց վարքով ու բարքով երախտապարտ լինել այն մարդկանց ու երկրներին, որոնք գրկաբաց ընդունել ու պաշտպանել են 20-րդ դարի առաջին հրեշավոր հանցագործությունից:
Հայկական Սփյուռքը մայր Հայաստանի ու Արցախի հետ այժմ իր առաքելությունն է իրականացնում մարդկության հանդեպ իրագործված ոճիրի իրավական գնահատականը ստանալու ուղղությամբ: Հանցագործության ժխտումը հանցագործության շարունակությունն է, և միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը:
Եվ այսօր մենք կրկին բարձրաձայնում ենք՝ այլևս երբեք…
Սիրելի՛ հայրենակիցներ
Հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը առաջին անգամ հարգում ենք՝ խուսափելով հանրային հավաքներից: Արցախի կառավարությունը բոլորիս անունից ծաղիկներ է խոնարհել սուրբ նահատակների հիշատակին՝ հանուն արդարության վերականգնման, ճանաչման ու դատապարտման, հանուն մարդկության դեմ հանցագործությունների բացառման»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP