21:54 24.04.2020
Եվրախորհրդարանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության Նիդերլանդները ներկայացնող պատգամավոր Յերուն Լենաերսը միանում է Հայաստանի և հայ ժողոգրդի հանձնառությանը ՝ շարունակելու ցեղասպանության միջազգային ճանաչումը՝ կանխարգելելու ցեղասպանությունները, միանալու իրավունքների պաշտպանության և պատմական արդարության պայքարին: Յերուն Լենաերսն այս մասին ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում։
«Հայաստանում և Հայաստանից դուրս իմ բոլոր ընկերներին՝ իմ անունը Յերուն Լենաերս է, ես՝ Եվրախորհրդարանի՝ քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հոլանդացի անդամ եմ: Հիմա մենք արտառոց ժամանակներ ենք ապրում, և հավաքվելու ու միասին ոգեկոչելու հնարավորությունները սահմանափակված են: Բայց միևնույն ժամանակ ես հավատում եմ, որ այս ֆիզիկական շփման բացակայությունը կարող է նույնիսկ ավելի ուժեղացնել մեր ոգին և հուզական պահերը: Եվ ես այսօր միացել եմ ձեզ տեսակապով՝ միասին ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը և միասին դատապարտելու վայրագրությունները, որոնք իրականացվել են հայերի դեմ, և ցանկացած փորձ՝ խուսափելու պատասխանատվությունից, ոճրագործությունները մոռացության տալու: Մենք երբեք չենք մոռանա, և մենք մեծապես աջակցում ու միանում ենք Հայաստանի, հայ ժողովրդի հանձնառությանը՝ շարունակելու ցեղասպանության միջազգային ճանաչումը՝ կանխարգելելու ցեղասպանությունները, միանալու իրավունքների պաշտպանության և պատմական արդարության պայքարին: Ես բոլորին մաղթում եմ լավ ոգեկոչում այս տարի, և ես հույս ունեմ ձեզ անձնապես տեսնել մյուս տարի»,- ասել է նա:
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...
17:00 08.07.2025
Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՕրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
16:47 08.07.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերՎրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 8-ին հանդիպեց Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: ...