Մենք աշխատում ենք ՝ երաշխավորելու, որ պատվաստանյութերը կհասնեն բոլոր երկրներին. Աֆեյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Մենք աշխատում ենք ՝ երաշխավորելու, որ պատվաստանյութերը կհասնեն բոլոր երկրներին. Աֆեյան

22:33 24.04.2020

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր  Նուբար Աֆեյանի փաստում է, որ կորոնավիրուսի համավարակը ստեղծել է միջազգային ճգնաժամ, ինչը պահանջում է  միջազգային լուծումներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աֆեյանն այս մասին ասաց  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով առցանց քննարկման ընթացքում՝ պատասխանելով պատվաստանյութի մշակման մասին հարցին, որով զբաղվում է նաև նրա ընկերությունը։ «Պատվաստանյութ մշակելը,  փորձարկելը մեկ բան է, սակայն որքա՞ն ժամանակ հետո Հայաստանի նման երկիրը կարողանա օգտվել այդ տեսակ պատվաստանյութից այս ճգնաժամի պայմաններում»,- հարցրեց մոդերատորը:

Աֆեյանը նախ նշեց՝  պատվաստանյութ ստեղծելու գործով զբաղված են տասնյակ հազարավոր գիտնականներ աշխարհով մեկ,  գուցե դրանք հիմա անմիջապես չեն կարող բուժել պացիենտներին, սակայն դրանք ապագա պացիենտների համար են: Նա նկատեց՝ ստեղծված վիճակը ինչ-որ չափով աննախադեպ է մեր ժամանակներում, գոնե վերջին հարյուրամյակում՝ մասշտաբի տեսանկյունից:

«Եվ մենք պետք է պաշտպանվենք ավելի ու ավելի առաջատար տեխնոլոգիաների միջոցով: Մեկուսացումը առաջին քայլն է, սակայն անշուշտ ամբողջ աշխարհն աշխատում է և հույս ունի, որ նաև պետք է մշակվի պատվաստանյութ, դեղամիջոց: Եվ մենք ընկերություններից մեկն ենք, որ աշխատում ենք դրա վրա: Այս ասպարեզում կան շատ անորոշություններ: Ինչ վերաբերվում է Հայաստանի նման երկրներին, պետք է ասեմ, որ այս ջանքերը, որոնք այժմ ձեռնարկվում են, նախատեսված են ամբողջ աշխարհին օգնելու համար: Ապրում ենք մի ժամանակում, որտեղ ազգայնամոլությունն ավելի մեծ զարկ է ստացել, կան երկրներ, որոնք ավելի շատ հակված են իրենց շահերը պաշտպանելու, քան ամբողջ աշխարհի, բայց ի վերջո ես վստահ եմ, որ աշխարհի ազգաբնակչությունը  կտա լուծումներ, որոնք մատչելի կլինեն բոլորի համար»,-ասաց Աֆեյանը:

Նրա կարծիքով՝ այս ճգնաժամը կհիշեցնի, որ անհրաժեշտ են գլոբալ հաստատություններ, որոնք հիմնվել էին անցյալ դարում, բայց այժմ, կարծես թե, թուլանում են: Աֆեյանը նկատեց՝ դա կլինի  միջազգային կառույցների պատասխանատվությունը, ինչպիսիք են ԱՀԿ-ն, այլ կառույցներ: «Մենք, ինչպես նաև մյուսները միասին աշխատում ենք ՝ երաշխավորելու համար, որ պատվաստանյութերը կհասնեն բոլոր երկրներին: Եվ, անշուշտ, Հայաստանը, հայերը նույնպես դրա ստացողը կլինեն: Սա միջազգային ճգնաժամ է, ուստի դրա համար անհրաժեշտ են միջազգային լուծումներ»,-ասաց նա:

Կորոնոավիրուսի դեմ փորձարկված և հաստատված պատվաստանյութ այս պահին աշխարհում դեռ չկա: Աֆեյանի ստեղծած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունում այժմ ընթանում են կլինիկական փորձարկումներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար: Աֆեյանը հույս էր հայտնել, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք կլինի: Պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ է անցնում մարտի 17-ից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

17:53 08.07.2025

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

Երբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

17:40 08.07.2025

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

17:32 08.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

17:25 08.07.2025

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

17:11 08.07.2025

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

17:00 08.07.2025

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

Օրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP