16:50 25.04.2020
Գյումրիի քաղաքային տրանսպորտի վարորդները դժգոհում են սոցիալական աջակցության գումարի չափից:
Հիշեցնենք, որ ՀՀ պարետի որոշմամբ՝ ապրիլի 1-ից արգելվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, նաև մշակվել է համապատասխան տրանսպորտային միջոցների վարորդների սոցիալական աջակցության չափը, որը պետք է հաշվարկվի վերջին 2 ամիսների միջին աշխատավարձի կեսի չափով: Գյումրիի քաղաքային տրանսպորտի վարորդների համար այս գումարը շատ փոքր է ստացվել: Պատճառները նրանք այսօր Շիրակի մարզպետի հետ հանդիպման ժամանակ են փորձել պարզել:
Գյումրիի թիվ 12,14, 18, 20,22, 25, 33 միկրոավտոբուսային և թիվ 1 և 40 ավտոբուսային երթուղիների վարորդները վաղ առավոտյան մարզպետարան էին եկել: Տարբեր երթուղիներ են սպասարկում, բայց դժգոհությունը և պահանջը նույնն է: Որոշել են միասին ներկայացնել խնդիրը, երբ իմացել են իրենց հաշիվներին, որպես սոցիալական աջակցություն, նստած գումարների չափը: Բոլոր երթուղիների վարորդների համար գումարի չափը փոքր է:
«Կան վարորդներ, որոնք 7000 դրամ են ստացել կամ 6000 դրամ: 130 վարորդից միայն մեկն է, որ ստացել է 68 հազար դրամ՝ նվազագույն աշխատավարձի չափով: Եթե բոլորիս վճարվեր 68 հազար դրամ, լավ կլիներ, բայց ստացվում է, որ երբ մենք աշխատել ենք, օրական գումարներ ենք վճարել, իսկ հիմա մեզ քիչ է վճարվում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել են վարորդները:
Հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցված է, ու այս ոլորտը համարվում է արտակարգ դրության պայմաններում սոցիալական աջակցությունից օգտվող, որի համար սահմանվել է հաշվարկի բանաձև: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Գյումրիի քաղաքային տրանսպորտում աշխատող վարորդների համար սոցիալական աջակցության չափը շատ փոքր է:
Վարորդների հետ զրույցից հետո իր մտահոգությունը հայտնեց նաև Շիրակի մարզպետը։
«Աջակցությունը տուժած ոլորտի աշխատակցի 2 ամսվա աշխատավարձի միջինի 50 տոկոսն է: Այս մարդկանց թվերը շատ փոքր էին՝ 10 հազար, 15 հազար, ոմանց մոտ՝ ավելի քիչ, ինչը նշանակում է, որ իրենց քաղիրավական հիմքով պայմանագրերը որոշակի առումով չեն արտացոլում այն հարաբերությունները և այն իրավիճակը ֆինանսական առումով, ինչը կա այս կառույցում: Մեզ համար սա խիստ մտահոգիչ է»,- ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Գյումրիի միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիները երկու ընկերություն է սպասարկում: Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետն էլ մեր թղթակցին տեղեկացրեց, թե իրենք սոցիալական աջակցության գումարների հաշվարկից տեղյակ չեն՝ դա սպասարկող ընկերությունների գործառույթն է:
Գյումրիի երթուղիների մեծ մասը սպասարկող «Նյու Սիթի Տրանս» ընկերության տնօրենը վստահեցնում է, որ հարկային պարտավորությունները կատարել են, օրավարձով աշխատող վարորդների տվյալները ներկայացրել են: Ըստ նրա՝ հիմա վերահաշվարկ են անելու:
«Մենք ներկայացրել ենք այն, ինչ կա: Վարորդներն աշխատում են օրավարձով, իրենց դեպքում «ամսական աշխատավարձ» ասվածը չկա: Օրական ստանում են իրենց տված եկամուտի 18-30 տոկոսը: Չգրանցված վարորդներ ընդհանրապես չունենք: Ունենք գրանցված վարորդներ, որոնց դիմումը ծրագիրը չի ընդունում: Չկա ոչ մի պատճառաբանություն. պարզապես գրվում է, որ ձեր դիմումը չի ընդունվում: Ես հրավիրել եմ մեր ընկերության հաշվապահին, որ միասին ուսումնասիրենք, կոնկրետացնենք, թե այդ հաշվարկներն ինչպես են հկատարված»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Նյու Սիթի Տրանս» ՍՊԸ տնօրեն Աշոտ Հակոբյանը:
Թե ինչու են սոցիալական աջակցության փոքր գումարներ հաշվարկվել, Շիրակի մարզպետը հաջորդ շաբաթ քննարկելու է ընկերությունների ղեկավարների և Գյումրիի քաղաքապետարանի հետ:
Շիրակի մարզպետը նաև հավելեց, որ վարորդներից շատերն իրենց աշխատանքային պայմանագրերին ծանոթ չեն: Ուսումնասիրություն են սկսելու՝ պարզելու Գյումրիի քաղաքային տրանսպորտում գործատու-աշխատակից հարաբերությունների մանրամասները:
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...
17:00 08.07.2025
Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՕրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
16:47 08.07.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերՎրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 8-ին հանդիպեց Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: ...