Բացահայտվել է «Հերոին» և «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների առերևույթ ապօրինի շրջանառության դեպք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+25.09 oC

Բացահայտվել է «Հերոին» և «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների առերևույթ ապօրինի շրջանառության դեպք

19:02 27.04.2020

2020 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 17:20-ին, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցից առերևույթ ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Սևան քաղաքի բնակիչ, որի մոտ, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ, հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված դեղնավուն զանգված և ծալովի դանակ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Առգրավված նյութը ենթարկվել է դատանյութագիտական փորձաքննության, որի եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված դարչնաշագանակագույն փոշենման զանգվածը հանդիսանում է 0.11գ. հաստատուն քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի և 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Սևանի բնակչին թմրամիջոց առերևույթ իրացրած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի 49-ամյա բնակիչ է: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են սպիտակ բյուրեղանման և մուգ շագանակագույն զանգվածներ:

Քրեական գործով նշանակված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված և փորձաքննության ներկայացված զանգվածները 0.32գ «Հերոին» և 0.23գ. քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ են:

Դեպքի առթիվ հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ կետի և 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետով:

Որոշում է կայացվել՝ հիշյալ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կասկածյալի բնակարանի խուզարկություն, որի ժամանակ ևս հայտնաբերվել և առգրավվել են թմրանյութերի, թմրամիջոցների, պրեկուրսորների նմանվող նյութեր և դեղահաբեր:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ Սևանի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր այլ անձանց առնչությունը, թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման աղբյուրը պարզելու, շրջանակը հստակեցնելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ին

11:00 08.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.58 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

Մոդրիչը Ալոնսոյին տեղեկացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասին

10:47 08.07.2025

Մոդրիչը Ալոնսոյին տեղեկացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասին

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, Մադրիդի «Ռեալից» հեռանալուց առաջ, գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին զգուշացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասին, հայտնում է Don Balon-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 39-ամյա կիսապաշտպանը Ալոնսոյից չի թաքցրել հանդերձարանում տիրող մթնոլորտի վերաբերյալ իր մտահոգությունները և բացահայտորեն զգուշացրել է նոր գլխավոր մարզչին։ Մոդրիչը մատնանշել է Էնդրիկին որպես աճող լարվածության աղբյուր։ «Խնդիրը պետք է լուծվի որքան […] ...

Թրամփը խոստացել է ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինա

10:35 08.07.2025

Թրամփը խոստացել է ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինա

Վաշինգտոնը Կիևին ավելի շատ զենք կուղարկի, հիմնականում՝ պաշտպանական, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու։ Մենք պետք է դա անենք։ Նրանք պետք է կարողանան պաշտպանվել։ Նրանք հիմա շատ ուժեղ հարվածներ են ստանում։ Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու, հիմնականում՝ պաշտպանական», – ասել է […] ...

Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ-ն՝ ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկության լուրի մասին

10:32 08.07.2025

Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ-ն՝ ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկության լուրի մասին

Հայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է տարածվող լուրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր գրասենյակում և ընկերության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը իրավապահներր կողմից խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ Պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը՝ ՀՀ քննչական կոմիտեից նշել են. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում […] ...

Նեթանյահուն Թրամփին ասել է, որ նրան առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

10:24 08.07.2025

Նեթանյահուն Թրամփին ասել է, որ նրան առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարին է հանձնել նրան Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու կոչի տեքստը։ «Պարոն նախագահ, ուզում եմ Ձեզ ներկայացնել Նոբելյան մրցանակի կոմիտեին ուղղված իմ նամակը։ Նրանք Ձեզ առաջադրել են Խաղաղության մրցանակի, որին լիովին արժանի եք, և Դուք պետք է ստանաք այն», – ասել է Նեթանյահուն […] ...

Բրազիլական «Պալմեյրասի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

10:16 08.07.2025

Բրազիլական «Պալմեյրասի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Բրազիլացի հարձակվող Կայո Էնրիկեն վարձակալական հիմունքներով հանդես կգա «Ալաշկերտում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը բրազիլական «Պալմեյրասի» սան է, հանդես է եկել «Կրուզեյրոյի» մինչև 17 տարեկանների թիմում։ Էնրիկեի նախորդ ակումբը եղել է «Գրեմիո Օզասկո Օդաքսը»։ ...

BACK_TO_TOP