20:38 27.04.2020
Լատվիայի ավետարանական լյութերանական եկեղեցու արքեպիսկոպոս (Լատվիայի հոգևոր առաջնորդ) Յանիս Վանագսի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ․
Ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի
Երեկ՝ կիրակի, մեր եկեղեցում մենք աղոթեցինք հայ ազգի ողբերգության համար, որը շատ երկրներում, և հատկապես Հայաստանում որպես ցեղասպանություն է որակվում։ Ապրիլի 24-ին մենք ոգեկոչեցինք այս ողբերգության 105-րդ տարելիցը։ Գլոբալ համավարակի հետևանքով առաջացած սահմանափակումների պառճառով Երևանում տեղի չունեցան հիշատակի ավանդական միջոցառումներ։ Դրա փոխարեն, մարդիկ անջատեցին իրենց տների էլեկտրականությունը, և իրենց պատուհանները կամ պատշգամբերը լուսավորեցին մոմերով կամ բջջային հեռախոսների լապտերներով։ Լատվիացի ժողովուրդը տեսել է կոտորածներ և խաղաղ բնակչության տեղահանություններ, բայց մենք քիչ բան գիտենք այն տանջանքների մասին, որոնց միջով անցել են հայերը։ Նույնիսկ ես ինքս ստիպված էի որոշ դետալներ ստուգել Բրիտանիկա հանրագիտարանում։
Անհիշելի ժամանակներից ի վեր Անատոլիայի սարահարթը բնակեցված էր հիմնականում հայ քրիստոնյաներով, ովքեր այնտեղ կողք կողքի ապրում էին քուրդ մահմեդականների հետ: XV-XVI դարում այս տարածքն ընկավ Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Հայկական ծագում ունեցող քրիստոնյաների կյանքը հետզհետե բարդացավ:
Իրենց մահմեդական հարևանների դեմ նրանց անգամ օրենքը հաճախ չէր պաշտպանում: 20-րդ դարի սկզբին, երբ արդեն մոտենում էր Առաջին համաշխարհային պատերազմը, նրանց սկսեցին մեղադրել սահմանից այն կողմ ապրող հայերի հետ դավաճանական կապերի մեջ։
1915թ․ սկզբին օսմանյան բանակը Սարիղամիշի ճակատամարտում ջախջախիչ պարտություն կրեց: Այս պարտության հիմնական պատճառը անբարենպաստ եղանակն էր և թույլ հրամանատարությումը, բայց մեղքը բարդվեց «հայերի դավաճանության» վրա: Դա Եղեռնի նախերգանքն էր: Օսմանյան իշխանությունները սկսեցին հայերի տեղահանումը Արևելյան Անատոլիայից այն պատրվակով, որ նրանց ներկայությունը վտանգում է պետության անվտանգությունը: Օսմանյան պառլամենտն ընդունեց օրենքներ, որոնք պաշտոնապես հաստատում են տեղահանությունները: Մոտալուտ աղետի առաջին նշանը 1915թ․ ապրիլի 24-ին Կոստանդնուպոլիսից (Ստամբուլ) 250 հայ մտավորականների տեղահանումն էր:
Նույն թվականի ամռանը և աշնանը հայ քաղաքացիական անձինք իրենց տներից տեղահան արվեցին և Արևելյան Անատոլիայի լեռներով և դաշտերով աքսորվեցին դեպի անապատի համակենտրոնացման ճամբարներ: Քաղաքացիական և ռազմական պաշտոնյաների կողմից վերահսկվող աքսորը ուղեկցվում էր համակարգված զանգվածային սպանություններով ինչպես անկանոն հրոսակախմբերի, այնպես էլ տեղի քրդերի և չերքեզների կողմից: Վերապրածները [մահվան երթերից], որոնք հասան Սիրիայի անապատ, անհետացան համակենտրոնացման ճամբարներում: Զանգվածային սպանությունները շարունակվեցին նաև 1916 թ.։
Ըստ համեստ գնահատականների, 600 000-ից մինչև ավելի քան մեկ միլիոն հայ զոհվել կամ սպանվել է տեղահանությունների ընթացքում: Այլ աղբյուրներ պնդում են, որ զոհերի թիվը հասել է նույնիսկ 1,5 միլիոնի: Զեկույցները ստացվել են արտասահմանցի լրագրողներից, դիվանագետներից և զինվորականներից: Արևելյան Անատոլիայում գտնվող ամայացած հայկական տները տրվեցին մահմեդական փախստականներին: Հայ կանայք և երեխաները, ովքեր հասցրել են փրկվել, հաճախ ստիպված եղան հրաժարվել հայկական ինքնությունից և իսլամ ընդունել: Տասնյակ հազարավոր հայ որբեր օտարերկրյա միսիոներների կողմից ապաստան ստացան:
2014թ․ Թուրքիայի կառավարությունը ցավակցություն հայտնեց հայ զոհերին, բայց այսօր Թուրքիան ժխտում է, որ հայերի նկատմամբ բռնաճնշումները պետք է ցեղասպանություն անվանել: Թուրքիան պնդում է, որ դա ակնթարթային արձագանք է եղել Առաջին աշխարհամարտի ճգնաժամին, այլ ոչ թե հայ ժողովրդի բնաջնջման երկարատև ծրագրի իրականացում: Եղել են զանգվածային սպանություններ, բայց դրանք չեն նախաձեռնվել և կազմակերպվել է կառավարության կողմից: Ամեն դեպքում, հետևանքները նման էին կանխամտածված էթնիկական զտման: Երբ պատերազմն ավարտվեց, Օսմանյան կայսրության հայերի ավելի քան 90 տոկոսը անհետացավ, և իրենց գոյության ապացույցները ջնջվեցին: Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետությունը պնդում է, որ հայ ժողովրդի բնաջնջումը պետք է անվանել ցեղասպանություն:
Նույնիսկ այս օրերին կան քրիստոնյաների նպատակաուղղված հետապնդումներ և սպանություններ: Ամեն տարի շատ եկեղեցիներ հրի են մատնվում և հազարավոր քրիստոնյաներ են սպանվում, բայց արևմտյան երկրների կառավարությունները քաղաքական լռություն են պահպանում այդ մասին: Այդ իսկ պատճառով Հայոց Հոլոքոստի հիշատակն այդքան կարևոր է, որովհետև անտարբերության և լռության հետևանքները մահացու են:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...