18:02 28.04.2020
Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստում ավագանու անդամները քննարկել և համաձայնել են գույքահարկի արտոնություններ տրամադրել մի շարք ընկերությունների ու միությունների, թեպետ դրանցից շատերին հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն էր տրվել:
Երևանի ավագանին որոշել է «Հայաստանի նկարիչների միավորում» ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, Աբովյան փողոցի հ. 16, Աբովյան փողոցի 16/3 հ. 40 և Աբովյան փողոցի 16/3 հ. 38 հասցեներում գտնվող շինությունների նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն՝ ազատելով 9 մլն 381 հազար 284 դրամի չափով գույքահարկի վճարումից։
«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, Ավ. Իսահակյան փողոցի 18/3, Ավ. Իսահակյան փողոցի 16 h. 3/3, Ավ. Իսահակյան փողոցի 16 h. 3/2, Ավ. Իսահակյան փողոցի 16ա, Ավ. Իսահակյան փողոցի 16ա h. 28, Ավ. Իսահակյան փողոցի 18, Վարդանանց փողոցի 109 հ. 37 և Քաջազնունու փողոցի թիվ 1 հասցեներում գտնվող շինությունների նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն` ազատելով 3 մլն 244 հազար 259 դրամի չափով գույքահարկի վճարումից։
«Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, Ե. Կողբացի փողոցի 69 և Ե. Կողբացի փողոցի 69/1 հասցեներում գտնվող շինությունների նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն` ազատելով 3 մլն 160 հազար 269 դրամի չափով գույքահարկի վճարումից։
Հողի հարկի արտոնություն տրամադրվեց «Թումո» հիմնադրամին: Երևանի Հալաբյան փողոցի հ. 2 հասցեում` Թումանյանի անվան զբոսայգում գտնվող, Սիմոնյան կրթական հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող հողամասի համար սահմանել հողի հարկի արտոնություն` ազատելով 2497149 դրամի չափով հողի հարկի վճարումից:
«Հայաստանի ժուռնալիստների միություն» ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, Պուշկինի փողոց 3/1 հասցեում գտնվող շինության նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն։ Ըստ այդմ, ՀԿ-ն ազատվում է 2017, 2018, 2019 թվականների 6 մլն 540 հազար 987 դրամի չափով գույքահարկի վճարումից։
Հաշվի առնելով «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից այգին բարեկարգելու ու պահպանելու նպատակով իրականացված մեծածավալ աշխատանքը, ներդրված ֆինանսական միջոցները, ինչպես նաև այն հանգամանքը, որ տարածքի բնակիչները անարգել մուտք են գործում և կազմակերպում են իրենց հանգիստը այգու տարածքում, Երևան քաղաքի ավագանու որոշումներով նշված կազմակերպությանը 2014, 2015, 2016, 2017 և 2018 թվականների համար տրամադրվել էր հողի հարկի արտոնություն:
Հետևյալ որոշումները կայացվեցին, քանի որ կազմակերպությունները չունեն ֆինանսական միջոցներ և գտնվում են ֆինանսական ծանր կացության մեջ, ինչի հետևանքով չեն կարողանում կատարել գույքահարկի հարկային պարտավորությունները, թեպետ ավագանու անդամներից ոմանք նշեցին, որ նախագծերին կողմ են քվեարկում՝ ելնելով երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակից, սակայն, ընդհանուր առմամբ, այս մոտեցումը պետք է վերանայել:
«Համաձայն եմ գործընկերներիս հետ, որ ինչ-որ փոփոխություններ կան, բայց գրեթե վստահ եմ, որ այս մարդկանց մոտ միակ խնդիրը գույքահարկը չէ: Այս կազմակերպությունների մեծ մասը գտնվում է քաղաքի կենտրոնում և տարօրինակ է, որ չեն կարողանում գույքահարկ վճարել, դա վատ կառավարման արդյունք է, որ պետք է շտկեն իրենք: Այս տարբերակը, որ անում ենք, սա սխալ ճանապարհ է, որովհետև եթե ժամանակ ենք տալիս, այդ ժամանակը տվել էինք նաև նախորդ տարի, բոլոր դիմող կազմակերպություններին ներել ենք գույքահարկը: Այստեղ կա նաև ընտրովի, կարծես թե արդարադատություն: Ներում ենք նրանց գույքահարկը, ովքեր դիմում են, իսկ ի՞նչ գիտենք, որ ավելի վատ վիճակում գտնվող կազմակերպություններ չկան, էլ չեմ ասում քաղաքացիների մասին»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...