17:52 28.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննությամբ պարզվել են վստահությունը չարաշահելու եղանակով «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ոսկու առքուվաճառքով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, միաժամանակ իրականացնելով «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերության փոխտնօրենի լիազորությունները, նշված ընկերության ոսկեգործական իրերի առևտրի կենտրոնում ունենալով վարձակալած տարածք՝ ոսկերիչներին ապահովել է ոսկիով: 2011թ. հունիսի 29-ին ՍՊ ընկերության և բանկի միջև կնքվել է վարկային գծի պայմանագիր, ինչպես նաև՝ նույն օրը նույն բանկի, ՍՊ ընկերության և «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերության միջև կնքված երաշխավորության պայմանագրով՝ «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությունը հանդիսացել է ՍՊ ընկերության չկատարած պարտավորությունների երաշխավորը:
ՍՊ ընկերության տնօրենը, վստահությունը չարաշահելու եղանակով «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նախնական դիտավորությամբ, 2012 թվականի հոկտեմբերի 26-ին ոսկու ստանդարտացված ձուլակտորների առքուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել 156.929.500 ՀՀ դրամ արժողության 7 ստանդարտացված ձուլակտոր, որոնցից 4-ը կնոջ միջոցով փոխանցել է «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերության տնօրինությանը: Այնուհետև՝ նույն օրը՝ ժամը 16:34-ին, առանց կատարելու մյուս 3 ստանդարտացված ձուլակտորների՝ 67.255.500 ՀՀ դրամ գումարի վճարման պարտավորությունը, վերջինս, «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Հայաստանի Հանրապետությունից՝ «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 67.255.500 ՀՀ դրամի գույքային վնաս:
2012թ. նոյեմբերի 28-ին ՍՊ ընկերության տնօրենը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում:
2019թ. հունիսի 11-ին վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ: 2020թ. փետրվարի 27-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:01 09.05.2025
Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին23:16 09.05.2025
Տեղի է ունեցել վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակինԱյսօր տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մրցաշարին մասնակցեցին 46 շախմատիստներ։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ մասնակիցները. 1-ին տեղ՝ Աշոտ Նադանյան 2-րդ տեղ՝ Կարեն Մակարյան 3-րդ տեղ՝ Լաերտ Մարգարյան 4-րդ տեղ՝ Հենրիկ Փաշայան 5-րդ տեղ՝ Գարեգին Ալեքյան, […] ...
23:07 09.05.2025
Արմավիր քաղաքի սկզբնամասում բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներՄայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Արմավիր քաղաքի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «Հոկտեմբերյանի Նովոյի» գազալցակայանի դիմաց, բախվել են «Infinity» և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, […] ...
22:51 09.05.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանըՄայիսի 9-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր համերգային միջոցառում, որին մասնակցել և բացման խոսքով են հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է. «Եվրոպայի օրը խորհրդանշում […] ...
22:39 09.05.2025
Հողմիկ գյուղում այրվել է անասնակերՄայիսի 9-ին, ժամը 14։26-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հողմիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին կից այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 18:05-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։ ...
22:26 09.05.2025
Ի՞նչ է հայտնի Հռոմի նոր պապի մասին, ու ինչպե՞ս նրա ընտրվելը կազդի Հայաստանի վրաԻնչպես արդեն հայտնի է՝ Կաթոլիկ եկեղեցին ընտրել է իր 267-րդ պոնտիֆիկոսին: Հռոմի նոր Պապ է դարձել ամերիկացի կարդինալ Ֆրենսիս Պրեվոն՝ ընդունելով Լևոն 14-րդ անունը: Ի՞նչ նշանակություն ունի Ֆրենսիս Պրեվոյի ընտրությունը մեր՝ հայերիս համար, ո՞ր ուժային կենտրոնի շահերն էին այս անգամ բախվել Պապի ընտրթյան ընթացքում և արդյո՞ք նկատելի էր Վաշինգտոնի ազդեցությունը ընտրությունների վրա. այս և այլ […] ...
22:12 09.05.2025
Ալոնսոն լքել է գերմանական «Բայեր» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնըԻսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն կհեռանա գերմանական «Բայեր» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին նշվում է Լևերկուզենի թիմի պաշտոնական կայքում։ Ալոնսոն գերմանական թիմը գլխավորում է 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա գլխավորությամբ «Բայերը» նվաճել է Գերմանիայի առաջնությունը, Գերմանիայի գավաթը և Սուպերգավաթը։ Մասնագետը գերմանական ակումբի հետ անցկացրել է 138 խաղ՝ միջինում խաղի ընթացքում վաստակելով 2.16 միավոր։ Մարզիչն ունի 89 […] ...