19:49 28.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականությանը վերաբերող հերթական խորհրդակցությունը։
Մինչ քննարկումն սկսելը վարչապետը նշել է.
«Կորոնավիրուսային ճգնաժամի մեկնարկից ի վեր, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բոլորս կարծել ենք, որ մեզ կհաջողվի արագ, օպերատիվ միջոցներով հասնել կոնկրետ խնդիրների լուծման, որովհետև հույս ենք ունեցել, որ կորոնավիրուսը կարճաժամկետ և, համենայնդեպս, տեսանելի ապագայում լուծվող խնդիր է: Եկել է ժամանակը՝ խոստովանելու, որ մենք առնվազն առաջիկա մեկ տարին պիտի ապրենք կորոնավիրուսի ներկայության պայմաններում: Սա նշանակում է, որ մեր մարտավարական և կարճաժամկետ պատկերացումները պետք է փոխենք երկարաժամկետ և ռազմավարական պատկերացումներով:
Եկել է ժամանակը, որ մենք բարձրաձայն արձանագրենք, խոստովանենք և հանրությանն էլ ասենք, որ առնվազն առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք ապրելու ենք կորոնավիրուսի հետ համատեղ: Առաջին գործողությունը այն է, որ պետք է ինքներս մեզ և մեր հանրությանը կարողանանք ադապտացնել կորոնավիրուսի պայմաններում ապրելուն, զարգանալուն և ժամանակը ռացիոնալ օգտագործելուն՝ իհարկե, հասկանալով, որ դա իր հետ բերելու է նաև որոշակի ռիսկեր համաճարակային առումով: Այս պայմաններում բնականոն կամ նոր հանգամանքներին համապատասխան բնականոն ապրելու և աշխատելու համար պետք է կարողանանք վարքագծային նոր կանոններ մշակել, վարքագծային նոր ռեֆլեքսներ ձեռք բերել՝ ամենօրյա կյանքում, տնտեսական գործունեության մեջ: Սա թերևս ամենակարևոր խնդիրն է: Մեր ռազմավարությունը, մարտավարությունը հետևյալն է, որ առաջիկայում՝ դեռ մինչև արտակարգ դրության ռեժիմի սահմանված ավարտը, մենք պետք է տնտեսական գործունեության, ըստ էության, բոլոր դաշտերը բացենք, բայց այդ ընթացքում նաև առողջապահության նախարարությունը, կառավարությունը, պարետատունը պետք է սահմանեն անվտանգության այն նվազագույն կանոնները, որոնց պայմաններում պետք է գործեն տնտեսական բոլոր ընկերությունները, պետք է բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները: Սա հեշտ չի լինելու անել, որովհետև, եթե այս պրոցեսը տեղի չունենա շատ բարձր ինքնագիտակցության և կարգապահության պայմաններում, դա կարող է բերել համաճարակային նոր բռնկումների: Մեր խնդիրը հետևյալն է՝ այնպես անել, որ համաճարակային նոր բռնկումները մեզ չստիպեն հետ գնալ խիստ սահմանափակումների դաշտ, որովհետև դա, նախ ավելի դժվար կլինի անել, և երկրորդը՝ կլինի ավելի սթրեսային և ցավոտ տնտեսության և հանրության համար:
Մեր քննարկումները պետք է քայլ-քայլ, մարտավարական, այսրոպեական խնդիրների լուծման տրամաբանությունից տեղափոխենք երկարաժամկետ և ռազմավարական խնդիրների տրամաբանություն, չնայած ի սկզբանե այդպես էլ պլանավորել էինք: Եթե ֆինանսական տերմինաբանությամբ ասենք, մենք որոշել ենք, որ 150 մլրդ դրամի հակաճգնաժամային փաթեթներ, միջոցառումներ պետք է իրականացնենք, որից 25 մլրդ դրամը՝ սոցիալական, 25 մլրդ դրամը՝ տնտեսական բնույթի օժանդակության համար, 80 մլրդ դրամը պետք է լինի մեր ռազմավարական ներդրումը տնտեսության վերափոխումների համար և ևս 20 մլրդ դրամ ռեզերվային գումար որևէ ուղղությամբ օգտագործելու համար»:
Խորհրդակցությանն անդրադարձ է եղել կորոնավիրուսի հետևանքների մեղմացմանն ուղղված սոցիալ-տնտեսական օժանդակության ծրագրերի ընթացքին, միջանկյալ արդյունքներին, օժանդակության ընդլայնման գործիքակազմին և շահառուների շրջանակին վերաբերող հարցերի։ Քննարկման առարկա են դարձել այս առնչությամբ ներկայացված մի շարք առաջարկներ և գաղափարներ։
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...