19:58 28.04.2020
Պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումներով՝ Վարդենիսի ԲԿ-ն և Վարդենիսի պոլիկլինիկան վերջին օրերին աշխատում են մասնակի ծանրաբեռնվածությամբ: Թեև բժշկական կենտրոնը աշխատում է մասնակի, շտապօգնությունն ամբողջ ծավալով է ծառայություն մատուցում: Պոլիկլինիկայի բժիշկների կոնտակտները տրամադրվել են թեժ գծին, և քաղաքացիները հնարավորություն ունեն հեռավար կազմակերպել իրենց կոնսուլտացիաները:
Արդեն խիստ և անհետաձգելի բժշկական միջամտության կարիք ունեցող բնակիչների բուժումը կազմակերպվում է Մարտունու բժշկական կենտրոնում, իսկ հղիները սպասարկվում են Մարտունու ծննդատանը: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ, Մարտունի քաղաքի երկու բուժհաստատություններն էլ այս օրերին աշխատում են ծանրաբեռնվածությամբ՝ իրականացնելով բավարար բուժսպասարկում:
«Մարտունու ծննդատուն» ՓԲԸ տնօրեն Արթուր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ շուրջ մեկ շաբաթ է՝ Մարտունու ծննդատունը սպասարկում է նաև Վարդենիսի տարածքի հղիներին:
«Իրականացնում ենք ինչպես ծննդօգնություն, այնպես էլ՝ համապատասխան հետազոտություններ: Վարդենիսի տարածքից այս ժամանակահատվածում ունեցել ենք 5 ծնունդ, իսկ կոնսուլտացիաների համար դիմածների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Ստեղծել ենք բոլոր անհրաժեշտ պայմանները՝ սպասարկումը ժամանակին ու անթերի իրականացնելու համար: Բացել ենք ծննդաբերական երկրորդ բլոկը, որպեսզի որևէ խնդիր չունենանք: Մեր ծանրաբեռնվածությունն ավելացել է այն ծավալով, ինչ ծավալով որ սպասարկում իրականացնում էր Վարդենիսի հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը»,- ներկայացրեց տնօրենը:
Իսկ «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի խոսքերով՝ Վարդենիսի տարածքից ապրիլի 17-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում անհետաձգելի և ստացիոնար բուժման համար իրեն են դիմել 12 հոգի:
«Դիմողներից մեկը բուժում է ստացել մանկական, մեկը՝ ինֆեկցիոն, տասը՝ վիրաբուժական բաժանմունքներում: Իսկ պոլիկլինիկական ծառայություններից օգտվելու համար մեզ դիմել է 30 քաղաքացի: Սպասարկման համար ունենք անհրաժեշտ պայմանները և կարողանում ենք հաղթահարել ծանրաբեռնվածությունը»,- հավաստիացրեց տնօրենը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...