Չարագործներն օգտագործում են առցանց կոնֆերանսների ծառայությունների անվանումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Չարագործներն օգտագործում են առցանց կոնֆերանսների ծառայությունների անվանումները

10:40 29.04.2020

Առցանց կոնֆերանսերի ծառայությունների նկատմամբ բիզնեսի աճող պահանջարկի ֆոնին չարագործներն օգատգործում են դրանց տարածվածությունը կորպորատիվ օգտատերերի վրա գրոհների համար։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ նման կերպ տարածվել է 200 տեսակ սպառնալիք, հիմնականում, DealPly և DownloadSponsor գովազդային հավելվածները։ Սրանք վնասաբեր ծրագրեր են, որոնք գովազդ են ցուցադրում կամ ներբեռնում գովազդային մոդուլներ։

Տեսակոնֆերանսների ծառայությունների անվանումների բաշխումը՝ անցանկալի հավելվածներով և վնասաբեր կոդով ֆայլերի շրջանում

Ըստ որում, չարժե թերագնահատել ծառայությունների անվանումների քողի տակ թաքնվող գովազդային սոֆթի վտանգավորությունը։ Նման ծրագրերի գրոհի արդյունքում մարդու գաղտնի տեղեկատվությունն առանց նրա համաձայնության կարող է հայտնվել երրորդ անձանց սերվերների վրա։ Ընդ որում, նման ծրագրերի հավաքած տվյալների ծավալը շատ բազմազան է՝ օգտատիրոջ նախապատվությունները, որոնումների պատմությունը, տեղադիրքը և շատ այլ տվյալներ։

Բացի գովազդային ծրագրերից, գտնվել են նաև սպառնալիքներ, որոնք թաքնվում են .lnk ընդլայնմամբ ֆայլերի (նիշք)՝ հավելվածների պիտակների քողի տակ։ Այդ ֆայլերի ճնշող մեծամասնությունն իրականում էքսպլոյտներ էին՝ վնասաբեր ծրագրեր, որոնք օգտագործում են տարբեր ծրագրերի խոցելիությունները։

Տեսակոնֆերանսների ծառայություններով աշխատանքի անվտանգությունն  ապահովելու համար «Կասպերսկի» ընկերությունը խորհուրդ է տալիս.

  • տեսակոնֆերանսների հավելվածները մոբայլ սարք կամ համակարգիչ ներբեռնել միայն պաշտոնական հարթակներից, ինչպիսիք են ծառայությունը մշակողի կայքը կամ Google Play-ն ու App Store-ը,
  • տեսակապի այս կամ այն ծառայություններից յուրաքանչյուրի հաշվեգրի համար օգտագործել ունիկալ և բարդ գաղտնաբառ,
  • եթե ծառայություն ընձեռում է նման հնարավորություն, կարգավորել երկգործոն իրավազորումը՝ հաշվեգիրը պաշտպանելու համար,
  • յուրաքանչյուր կոնֆերանսի համար ստեղծել նոր գաղտնաբառ, որտեղ դա կիրառելի է,
  • առցանց հանդիպման հղումը չփոխանցել այն մարդկանց, որոնց համար այն նախատեսված չէ. այն ցույց չտալ սոցցանցերում, չհրապարակել էկրանի նկարները (դրանց մեջ կարող է լինել գաղտնի տեղեկատվություն),
  • միացնել «Սպասասենյակ» գործառույթը և հավանություն տալ առցանց հանդիպման յուրաքանչյուր մասնակցի,
  • կանոնավոր կերպով բարձրցանել սեփական թվային գրագիտության մակարդակը, ինչպես նաև սովորեցնել աշխատակիցներին, օրինակ, Kaspersky ASAP հարթակի միջոցով։ Դա կօգնի պահպանել անվտանգության վերը թվարկված բոլոր միջոցները և էապես կնվազեցնի վնասաբեր ծրագրային ապահովմամբ վարակվելու կամ ֆիշերների հնարքների զոհ դառնալու ռիսկը,
  • ընկերությունները կիբերգրոհներից, սպամից և ֆիշինգից պաշտպանելու համար օգտագործել համալիր լուծում։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

21:45 07.07.2025

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական ​​կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...

BACK_TO_TOP