Երեկ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցան ողբերգական դեպքեր, կրակոցների հետևանքով երկու հոգի մահացավ, իսկ դեպքերն էլ շարունակություն ունեցան՝ հանգեցնելով վենդետայի։ Իսկ ինչից սկսվեց պատմությունը։ Նորատուս համայնքի և Գավառ քաղաքի անչափահաս տղաների միջև վեճ է եղել: Եվ անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է մեծերը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները:
ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնված տեսանյութում երևում է, որ Ազատության փողոցում կանգ է առնում 5 ավտոմեքենա, որոնց մեջից դուրս են գալիս տղաները, վիճաբանում միմյանց հետ, ապա նրանց մոտ է կանգնում երեք այլ ավտոմեքենա և սկսվեց փոխհրաձգություն, որի հետևանքով մի քանիսն ընկան գետնին, մի քանիսը սպանվեցին, ապա մի քանիսն էլ, նստելով ավտոմեքենան, հեռանում են, իսկ երիտասարդներից մեկն էլ շարունակում է կրակոցներ արձակել։ Շատերն այդ ընթացքում դիմում են փախուստի կամ փորձում թաքնվել ավտոմեքենաների հետևում։ Երկար ժամանակ վիճաբանելուց հետո շատերը հեռանում են, դեպքի վայրում մնում են սպանվածներն ու երեք ավտոմեքենա։
Մանրամասները՝ տեսանյութում։