13:08 30.04.2020
Ո՞ւմ է վերաբերում տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումը
ՊԵԿ-ը ներկայացրել է պարզաբանում, որը ներկայացնում ենք ստորև.
Միջոցառման շահառու կարող են դառնալ 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող հետևյալ տնտեսավարողները՝
անհատ ձեռնարկատերերը և ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, որոնք 2019 թվականի ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ 2019 թվականի ընթացքում հանդիսացել են ինքնազբաղված անձ՝ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն.
անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք 2019 թվականի ընթացքում հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր
Ովքե՞ր չեն կարող համարվել ծրագրի շահառուներ
Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝
որոնց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է 6 մլն դրամը,
ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են երկու և ավելի աշխատակից (այդ թվում` հաշվի առնելով նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողների թվաքանակը),
ովքեր բավարարում են ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 412-Լ որոշմամբ սահմանված` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու համարվելու պայմաններին
Որքա՞ն է կազմելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը
Շահառուների համար (բացառությամբ՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց) դրամաշնորհի չափը որոշվում է 2020 թվականի առաջին եռամսյակում հսկիչ-դրամարկղային մեքենաներով և դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունների հանրագումարի 10% չափով, բայց ոչ պակաս, քան 10,0 հազար դրամ և ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի կրկնապատիկի չափով 136 հազար դրամ։
Այն անձինք, ովքեր 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ ՊԵԿ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ ունեն ներկայացված հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռքբերման հայտ, սակայն ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում դեռևս ակտիվացված նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենա չունեն, ապա նրանց դրամաշնորհի չափին ավելացվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով միանվագ աջակցություն՝ 68 հազար դրամ։
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրվում է միանվագ աջակցություն նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ 68 հազար դրամ։
Ի՞նչ ժամանակի համար է նախատեսված այս աջակցությունը
Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այսինքն` մեկ անգամ:
Ինչպե՞ս և ու՞մ պետք է դիմել աջակցության ծրագրից օգտվելու համար
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, որից հետո շահառուն պետք է էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնի ՊԵԿ:
Դիմումի ձևը տեղադրված է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ➡️ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf:
Ուշադրություն. դիմումները (այդ թվում` ճշտված) կարող են ներկայացվել մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ:
Ինչպե՞ս լրացնել դիմումի ձևը ծանուցում ստանալուց հետո.
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում. https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf տեղադրված 2️⃣6️⃣7️⃣ ձևաթղթում անհրաժեշտ է ընտրել բանկի անվանումը և լրացնել շահառուին պատկանող բանկային հաշվի համարը:
Բանկային հաշվի բացակայության դեպքում անհրաժեշտ է լրացնել դիմումի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված անձը հաստատող փաստաթղթի տվյալները, որոնց հիման վրա ՊԵԿ-ի կողմից կազմվելու է վճարման ցուցակ և ուղարկվելու «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ` միջոցառման շահառուներին վճարումն ապահովելու համար:
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...