13:25 30.04.2020
Երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020թ. ապրիլի 30-ից մայրաքաղաքի ևս 4 փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն.
Մոլդովական փողոց՝ հ. 27/7, Նորագավիթ 1-ին փողոց 6-րդ փողոցների հատման մասում, Գլինկայի փողոց՝ հ.19, Մ. Բաբաջանյան փողոց՝ հհ.46, 146։
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նշված հետիոտնային անցումներում, ինչպես նաև՝ Արշակունյաց պողոտա հհ.12,15, Աճառյան փողոց քարի մոտ, Լենինգրադյան փողոց հ.10, Թբիլիսյան խճուղի հ.73/2, Քանաքեռցու փողոց հ.117 հասցեներում տեղակայվել են «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցներ, որոնք կգործարկվեն առաջիկայում։ Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։
Միաժամանակ աշխատանքներ են տարվում՝ Բաղրամյան պողոտա – Երզնկյան փողոց խաչմերուկում և Զ. Քանաքեռցու փողոց հհ.63,65 հասցեներում առկա հետիոտնային անցումներում «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտների տեղակայման ուղղությամբ։
23:23 13.05.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպումներ կունենա Երևանում երիտասարդների հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Դե ինչ, հարգելի հայրենակիցներ: Հաշվի առնելով, որ ասելիքը գնալով շատանում է և երիտասարդների հետ շփման բավականին լավ փորձ կա, որոշել եմ, մարզեր այցելելուց զատ, հանդիպումների շարք սկսել Երևանի բոլոր վարչական շրջանների երիտասարդների հետ: Սկսենք Էրեբունի վարչական շրջանից: Հանդիպումը տեղի կունենա ԱԺ-ում, կլինի անկեղծ զրույց և […] ...
23:11 13.05.2025
40-ամյա վարորդը Աշտարակի կամրջի հարևանությամբ կցորդիչով բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ փակել երթևեկելի գոտինՄայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում, Աշտարակի կամրջի հարևանությամբ Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և մասամբ փակել երթևեկելի գոտին։ Ինչպես հայտնում է shasmhyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի […] ...
23:02 13.05.2025
Արդյո՞ք Հռոմի նորընտիր պապի հայկական ծագման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանըՀռոմի նորընտիր պապ Լեո 14-րդն իր առաջին օտարերկրյա ուղևորություներից մեկը կարող է կատարել Թուրքիա: Տեղեկությունն այդ մասին անուղղակիորեն հաստատել է հենց ինքը՝ պոնտիֆիկոսը: Ինչի՞ հետ է կապված պապի հնարավոր այցը Թուրքիա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Շուտով Պոլսի ուղղափառ պատրիարքի նախաձեռնությամբ նշվելու է Նիկեայի տիեզերական ժողովի 700-ամյակը: Այն կարևոր իրադարձություն է լինելու համաշխարհային […] ...
22:52 13.05.2025
«Բայերը» փոխարինող է գտել ԱլոնսոյինԼևերկուզենի «Բայերը» ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել «Մոնակոն» գլխավորող 55-ամյա Ադի Հյուտերին, գրում է L’Equipe-ը: Ավստրիացին «Մոնակոյի» հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականը, այդ պատճառով գերմանական ակումբը մտադիր է վճարել նրա հրաժարագինը: Նախկինում Հյուտերը Բունդեսլիգայում գլխավորել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» և Մյունխենգլադբախի «Բորուսիան»: Նա երկու անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն մարզիչ: «Բայերի» ներկայիս գլխավոր մարզիչ […] ...
22:45 13.05.2025
Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարների հանդիպումըՄայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ և արտաքին առևտրի նախարար Տիմչո Մուցունսկիի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Երկկողմ օրակարգի հարստացման համատեքստում նախարարները կարևորել են իրավապայմանագրային բազայի ընդլայնումը, երկու նախարարությունների միջև […] ...
22:37 13.05.2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալներինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Սրբուհի Գալյանը հանդիպել է 15 ցմահ դատապարտյալների հետ, լսել` վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատապարտյալների պահման պայմաններին առնչվող հարցեր: Նախարարը վստահեցրել է, որ դատապարտյալների կողմից բարձրացված մտահոգությունները նախարարության […] ...