16:25 30.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ:
Բարեկամական զրույցի ընթացքում Հայաստանի և Լիտվայի նախագահները տեղեկություններ են փոխանակել կորոնավիրուսի համավարակի հետ կապված երկու երկրներում տիրող իրավիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Առանձին անդրադարձ է եղել համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումներին:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների համագործակցությունը համավարակի դեմ պայքարում: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Լիտվայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ որպես օժանդակություն կորոնավիրուսի համավարակի հաղթահարման գործընթացում: Նախագահ Սարգսյանը կարևորել է նաև Լիտվայի շարունակական աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերությանն՝ ընդգծելով ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության նոր հնարավորությունները:
Արմեն Սարգսյանն ասել է, որ պարբերաբար հեռավար զրույցներ է ունենում իր գործընկերների՝ տարբեր երկրների նախագահների հետ՝ տեղեկանալու, թե ինչպիսի գործողություններ են ձեռնարկվում, և դրանցից հատկապես որոնք են առավել արդյունավետ:
«Այս իրավիճակում շատ կարևոր է հատկապես հիվանդանոցների և հենց բուժաշխատողների պաշտպանության ապահովումն ու վարակից նրանց հնարավորինս զերծ պահելը: Կարևոր է նաև թույլ չտալ, որ վարակից բուժելու վայրերը դառնան վարակ տարածող վայրեր»,– նշել է նախագահ Սարգսյանը:
Նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ համատեղ ջանքերով նպաստելու հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը: Նրանք ընդգծել են, որ երկու երկրները համագործակցության լուրջ ներուժ ունեն ինչպես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, այնպես էլ՝ կրթության ու մշակույթի ոլորտներում: Նշվել է, որ երկու բարեկամ երկրների արվեստն ու մշակույթը կապող յուրատեսակ խորհրդանիշ է Լիտվայում հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը, որը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է:
Զրուցակիցները պայմանավորվել են հետագայում ևս պարբերաբար տեղեկատվություն փոխանակել ինչպես համավարակով պայմանավորված իրավիճակի, այնպես էլ այլ հարցերի շուրջ:
11:36 11.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:21 11.05.2025
Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալներիՀայաստանի ձյուդոիստներն ավարտել են պայքարը «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարում, որն անցկացվել է Աստանայում: Մինչև 60 կգ քաշային կարգում Աշիկ Անդրեյանը առաջին փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին։ 73 կգ քաշային կարգում Արտակ Թորոսյանը ևս չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլը՝ պարտվելով կորեացի ձյուդոիստին։ Այս քաշային կարգում հանդես են եկել նաև Գեորգիոս Մարկարյանը (Հունաստան), Կարեն Գալստյանը և Արմեն […] ...
11:08 11.05.2025
Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկի կապակցությամբ։ «Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերկառուցման […] ...
10:54 11.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
10:47 11.05.2025
Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունումԲրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի` «Ժիլինայի» դարպասն ուղարկած գոլն ամսվա լավագույնն է ճանաչվել Սլովակիայի առաջնությունում: Բարսեղյանը գոլը խփել է ապրիլի 5-ին կայացած չեմպիոնական փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում, որտեղ «Սլովանը» հաղթել է 5-0 հաշվով: Քվեարկությամբ Բարսեղյանի գոլը ստացել է ձայների 43,13 տոկոսը: 31-ամյա Բարսեղյանը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ «Սլովանի» հետ նվաճել է Սլովակիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: ...
10:36 11.05.2025
Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում»: ...