Քաղաքացին ահազանգել է, որ հոգեբուժարանում իր որդին ծեծի է ենթարկվել. ՄԻՊ արագ արձագանքման վարույթ է սկսել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Քաղաքացին ահազանգել է, որ հոգեբուժարանում իր որդին ծեծի է ենթարկվել. ՄԻՊ արագ արձագանքման վարույթ է սկսել

20:25 30.04.2020

Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել քաղաքացու նկատմամբ հոգեբուժարանում տղայի վատ վերաբերմունքի, այդ թվում՝ ծեծի վերաբերյալ հայտարարության հիման վրա։ Ստացվել է նաև ահազանգ:

Հաշվի առնելով, որ հարցի վերաբերյալ հրապարակումներում առկա են մանրամասն տվյալներ, Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները.

1. 2020 թվականի ապրիլի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին զանգահարել է լրագրող Գագիկ Շամշյանը և տեղեկացրել, որ իրեն դիմել է հոգեբուժարանում բուժում ստացող քաղաքացու մայրը և տեղեկացրել, որ իր կարծիքով իր որդին վատ վերաբերմունքի, այդ թվում՝ ծեծի է ենթարկվել հոգեբուժարանում։ Երիտասարդը հոգեբուժարանից տեղափոխվել է քաղաքացիական բժշկական հիվանդանոց:

Մայրը Պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ հոգեբուժական կազմակերպություն ընդունվելիս իրեն հավաստիացրել են, որ իր տղան հոգեկան առողջության լուրջ խնդիրներ չունի և կարճատև բուժումից հետո դուրս կգրվի: Ըստ մոր՝ իր տղայի հոգեբուժարան ընդունվելուց հետո ինքը 7 օրվա ընթացքում անընդհատ զանգահարել է բաժանմունք, ցանկացել խոսել որդու հետ կամ տեսակցել նրան, սակայն հոգեբուժարանի աշխատակիցները տարբեր պատճառաբանություններով իրեն դա անելու հնարավորություն չեն տվել:

2. Ըստ տղայի մոր՝ չնայած հոգեբուժարանի հավաստիացումներին ապրիլի 22-ին հոգեբուժական կազմակերպությունից զանգահարել են իրեն և հայտնել, որ իր տղան ունի առողջական լուրջ խնդիրներ, վիճակը կտրուկ վատացել է, որի արդյունքում իր որդուն տեղափոխել են քաղաքացիական բժշկական հիվանդանոց: Կենտրոնում մայրը նկատել է, որ որդու մարմնի վրա առկա են վնասվածքներ, բերանի խոռոչի վերքեր և կոտրված ատամներ, իսկ հետագայում իրեն տրամադրված հագուստի վրա՝ ոտքի հետքեր: Կենտրոնում որդին ստացել է անհրաժեշտ բուժօգնություն, որից հետո մայրը որդուն տեղափոխել է տուն:

3. Մայրը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին տեղեկացրել է, որ տղան դեռ ունի հոգեբուժական օգնության կարիք, սակայն ինքը չի ցանկանում նրան կրկին տեղափոխել հոգեբուժական հաստատություն: Վերջինիս հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչը հայտնել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է աջակցել այլ հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվելու հարցում, սակայն մայրը նշել է, որ իրենց կայցելի հոգեբույժ, և, եթե վերջինս տա ստացիոնար բուժման ցուցում, ապա կդիմի Մարդու իրավունքների պաշտպանին:

4. Մի քանի ժամ անց մայրը զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ և հայտնել, որ իր որդին ունի ջերմություն: Նրան առաջարկվել է հրավիրել շտապ բժշկական օգնության ծառայություն:

5. Ապրիլի 26-ին որդու առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապվել է մոր հետ, ով հայտնել է, որ իր որդու հետ միասին գտնվում է նույն հոգեբուժարանում: Ըստ նրա՝ իրեն զանգահարել են հոգեբուժական կազմակերպությունից, նշել իր տղայի հոգեբուժական օգնություն ստանալու անհրաժեշտության մասին և առաջարկել տեղափոխել հոգեկան առողջության կենտրոն: Զանգից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապվել է հոգեբուժական կազմակերպության իրավասու ներկայացուցչի հետ, ով նշել է, որ քաղաքացու առողջական վիճակը մտահոգիչ է:

6. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ապրիլի 27-ին լրացուցիչ հարցմամբ կրկին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ քաղաքացու առողջական վիճակը լուսադեմին կտրուկ վատացել է, և նա տեղափոխվել է առողջապահական բազմամասնագիտական բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժանմունք՝ «դեղորայքային թունավորում» նախնական ախտորոշմամբ:

7. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ապրիլի 27-ին և 28-ի բանավոր հարցումներով բժշկական կենտրոնից ստացվել է պարզաբանում այն մասին, որ քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է:

8. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է արագ արձագանքման քննարկման վարույթ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP