24 ժամով արգելվել է որոշ տնտեսվարողների գործունեությունը Երևանում և մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

24 ժամով արգելվել է որոշ տնտեսվարողների գործունեությունը Երևանում և մարզերում

17:26 02.05.2020

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի` 2020 թվականի ապրիլի 17-ի N1033-Ա, 2020 թվականի ապրիլի 20-ի N 1064-Ա, 2020 թվականի ապրիլի 22-ի N 1127-Ա, 2020 թվականի ապրիլի 27-ի N 1205-Ա, 2020 թվականի ապրիլի 29-ի N 1217-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 28-ին և 29-ին
իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը.

1) «Բիդեք» ՍՊԸ, ՀՀ Կոտայքի մարզ, Վերին Պտղնի 1-ին փողոց 2/1.
2) «Ֆրոնտիկ Պեպանյան» Ա/Ձ, ք. Երևան, Ազատամարտիկների 78/11.
3) «Օպտիմ Պլյուս» ՍՊԸ, ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 52/43.
4) «Լուսինե Նազարյան» Ա/Ձ, ք․Կապան,Դ Բեկի 8 շ. ․
5) «Ճամբարակ ՃՇՇՁ» ԲԲԸ, ք. Ճամբարակ, Գարդմանի 6:

«2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է ՀՀ պարետի որոշման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

21:34 07.07.2025

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...

ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին

21:30 07.07.2025

ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին

Հուլիսի 5-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր […] ...

BACK_TO_TOP