Առաջինը՝ չվարակվել և երկրորդը՝ չվարակել. Ն. Փաշինյանը բացատրել է կորոնավիրուսի դեմ ապակենտրոն պայքարի նրբությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Առաջինը՝ չվարակվել և երկրորդը՝ չվարակել. Ն. Փաշինյանը բացատրել է կորոնավիրուսի դեմ ապակենտրոն պայքարի նրբությունները

18:12 03.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ փոխվարչապետ և ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ հիշել է Ալբեր Քամյուի «Ժանտախտը» վեպը:

«Ժանտախտի դեմ պայքարի առանձնահատկությունը, որը Քամյուն նկարագրել է, այն է, որ հնարավոր չի լինում չափել օգտակար գործողության գործակիցը: Այս պարագայում երբեմն աշխատանքը և նրա ծավալները անընդգրկելի են և անկանխատեսելի, երբեմն  արդյունքը կամ հետևանքը տեսանելի է լինում ոչ կարճ ժամանակահատվածում»,-նշեց նա:

Խոսելով ապակենտրոն պայքարի տրամաբանության մասին՝ Փաշինյանն ասաց, որ պարետատունը շարունակելու է գործունեությունն այնքան ժամանակ, քանի դեռ արտակարգ դրության ռեժիմը գործում է: Առողջապահության նախարարությունն իր բոլոր հնարավորություններով շարունակելու է գործել, բաց այդ փոփոխության ամենասիմվոլիկը և կարևորն այն է, որ տեղաշարժի թերթիկները և տեղաշարժի սահմանափակումները հանվում են:

«Եթե մինչև հիմա մեր հիմնական ընկալումն այն էր, որ ունենք պետական երկու ինստիտուտ՝ պարետատունը և առողջապահության նախարարությունը, որոնք իրենց վրա են վերցնում ողջ պատասխանատվությունը կորոնավիրուսի դեմ պայքարում, ապա ապակենտրոն պայքարի ամենակարևոր նրբությունն այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի համաճարակի ընթացքում իր վրա է վերցնում համաճարակի դեմ պայքարի իր բաժին պատասխանատվությունը: Եվ ինչո՞վ է դա արտահայտվում. առաջինը՝ չվարակվել և երկրորդը՝ չվարակել: Պետք է արձանագրել, որ մեր գործողությունների ռիսկի առաջին թիրախը մեր բարեկամները, հարազատներն են»,-ասաց նա՝ կոչ անելով պահպանել չվարակելու և չվարակվելու կանոնները:

Փաշինյանը միաժամանակ ընդգծեց, որ, այդ որոշումը կայացնելով, նաև ռիսկ է ստեղծվում առողջապհության համակարգի համար, քանի որ այս վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թիվը բավականին շատ է՝ հարյուրից ավելի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP