10:41 04.05.2020
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում արձանագրվել են վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսից մահվան ամենաքիչ դեպքերը։ Դրական տեղաշարժի ֆոնին այդ երկրները կարանտինային ռեժիմի տարբեր մեղմացումների են դիմել։
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ֆրանսիան հաղորդել է մահվան 135 դեպքի մասին, Իսպանիան՝ 164, Իտալիան՝ 174։
Մեծ Բրիտանիայում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 315 մարդ։ Բրիտանիայի իշխանությունները հաղորդում են, որ հիվանդության պիկն անցել է․ ավելի քիչ մարդիկ են հոսպիտալացման կարիք ունենում։
Լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ եվրոպական երկրների ղեկավարները խոստացել են 7,5 մլրդ եվրո հավաքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար։ Այսօր այդ նախաձեռնությանը նվիրված միջազգային օնլայն համաժողով կանցկացվի։ Համաժողովի համանախագահները կլինեն Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Նորվեգիան, Սաուդյան Արաբիան և Եվրոպական հանձնաժողովը։
Բրիտանիան ուսումնասիրությունների համար կհատկացնի 338 մլն ֆունտ։ Միևնույն ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի արդեն այս տարվա վերջին։
14:58 18.08.2025
Ուսանողներից կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող քոլեջի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորություններն ու ազդեցությունը, նույն քոլեջի ուսանողներից մեկի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս կողմից ուսումնական և գործնական դասընթացներին չհաճախելու պայմաններում նրան անհրաժեշտ գնահատականներ նշանակելու և ավարտական ատեստատ տրամադրելու […] ...
14:52 18.08.2025
Հայտնաբերվել է 450 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՕգոստոսի 11-ից 18-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5327 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 192 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 234 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 204 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1207, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 602, վարելիս […] ...
14:35 18.08.2025
Նուբարաշենի աղբավայրում վերջերս տեղի ունեցած խոշոր հրդեհը մարելու համար մղվել է 22035 տոննա ջուր, մասնակցել է 430 փրկարարՆուբարաշենի աղբավայրում վերջերս տեղի ունեցած խոշոր հրդեհը մարելու համար մղվել է 22035 տոննա ջուր, մասնակցել է 430 փրկարար: Օգոստոսի 9-ի առավոտյան արդեն կրակն ամբողջությամբ մարվել էր: Հողի ծածկույթով տարածքը լցնելը տևել է 9 օր: Օրական աշխատել է Երևանի քաղաքապետարանի տրամադրած 20-22 միավոր տեխնիկա: Օգոստոսի 17-ի դրությամբ տարածքն ամբողջությամբ ծածկվել է հողով, 9 օրում աղբավայր է […] ...
14:27 18.08.2025
Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա․ ԱրաղչիԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարելիք այցի առանցքում կլինի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխելիության ապահովումը: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին IRNA-ի հետ զրույցում: «Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա, որ օտարերկրյա ուժեր մուտք չգործեն տարածաշրջան»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ […] ...
14:21 18.08.2025
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կրկին կբարձրանաԵրևանում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ի ցերեկը, 19-ին […] ...