17:00 04.05.2020
Վերջին շրջանում ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Չինաստանը կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ կարևոր տեղեկություններ է թաքցրել, ինչը հանգեցրել է հիվանդության տարածման ամբողջ աշխարհում։
ԱՄՆ-ի իշխանությունները հավատացած են՝ Չինաստանը նման քայլի է գնացել, որպեսզի հնարավորություն ունենա ավելացնել բժշկական նշանակության ապրանքների ներմուծումը։ Ըստ Associated Press լրատվական գործակալության հոդվածի՝ այս մասին գրված է ԱՄՆ-ի հետախուզության 4 էջանոց զեկույցում։
Փաստաթղթում նշվում է, որ Չինաստանը կրճատել է բժշկական պարագաների արտահանումն ու ավելացրել է դրանց ներմուծումը և փորձել է թաքցնել դա՝ հետաձգելով առևտրային տվյալների հրապարակումը։
Զեկույցում նաև նշվում է, որ Չինաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հունվարին չի հայտնել, որ կորոնավիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն։ Միևնույն ժամանակ, Պեկինն ավելացրել է բժշկական դիմակների, վիրաբուժական խալաթների և ձեռնոցների ներմուծումը։
Այս տեղեկությունները հաստատել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Այդ փաստերը ճիշտ են։ Մենք կարող ենք հաստատել, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն արել է ամեն ինչ, որպեսզի աշխարհը ժամանակին չիմանա, թե ինչ է տեղի ունենում։ Դրա մասին բազմաթիվ վկայություններ կան։ Մենք տեսել ենք, թե այս մասին հայտնող բազմաթիվ բուժաշխատողների Չինաստանում ինչպես են լռեցնում։ Տեսել ենք շատ բաներ, որ հատուկ են ավտորիտար վարչակարգերին․ դա Կոմունիստական կուսակցության կողմից ապատեղեկատվություն տարածելու դասական օրինակ է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Մայք Պոմպեոն նաև ասել է, որ բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ վիրուսը դուրս է եկել Չինաստանի Ուհան քաղաքում գործող լաբորատորիայից և տարածվել ամբողջ աշխարհում։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լինքոլնի հուշահամալիրում կազմակերպված հարցուպատասխանի ընթացքում վիրտուալ կերպով պատասխանել է քաղաքացիների հարցերին՝ կրկին անդրադառնալով վիրուսի լաբորատոր ծագման թեմային։
«Մեզ տեղի ունեցածի մասին հիմնավորված զեկույց կտրամադրեն, որը շատ հարցերի կպատասխանի։ Անձամբ ես կարծում եմ, որ չինացիները սարսափելի սխալ են կատարել և փորձել են քողարկել դա, սակայն նրանց չի հաջողվել հարթել իրավիճակը։ Նրանք թույլ չէին տալիս մարդկանց մուտքը Չինաստան, սակայն չէին խոչընդոտում այն մարդկանց, ովքեր Չինաստանից ուղևորվում էին Միացյալ Նահանգներ և աշխարհի տարբեր երկրներ։ Դա վկայում է այն մասին, որ նրանք գիտեին՝ խնդիր ունեն»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Դոնալդ Թրամփը նաև չի բացառել, որ Չինաստանին պատժելու համար կարող է բարձրացնել չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը։
Տարբեր աղբյուրներ վկայակոչելով՝ CNN-ը գրում է, որ Պեկինին պատասխանատվության ենթարկելու համար Սպիտակ տունը կարող է օգտագործել տարբեր գործիքներ, այդ թվում՝ պատժամիջոցներ սահմանել, չեղյալ հայտարարել ԱՄՆ-ի պարտքային պարտավորությունները և առևտրային նոր քաղաքականություն մշակել։
Ամերիկյան ընդդիմադիր լրատվամիջոցները նաև ընդգծում են, որ Թրամփի վարչակազմը վերջին շրջանում ավելի մեծ եռանդով է Չինաստանին մեղադրում համավարակի տարածման համար․ պատճառն այն է, որ Սպիտակ տունը ցանկանում է շեղել հանրության ուշադրությունը այն մեղադրանքներից, որ ամերիկյան իշխանությունները վիրուսի տարածմանը ոչ պատշաճ են արձագանքել։
15:05 18.08.2025
Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել է «ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատում» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգավոր երևույթների և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, մեղմելու, կանխարգելելու միջոցառումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքերը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» […] ...
14:58 18.08.2025
Ուսանողներից կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող քոլեջի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորություններն ու ազդեցությունը, նույն քոլեջի ուսանողներից մեկի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս կողմից ուսումնական և գործնական դասընթացներին չհաճախելու պայմաններում նրան անհրաժեշտ գնահատականներ նշանակելու և ավարտական ատեստատ տրամադրելու […] ...
14:52 18.08.2025
Հայտնաբերվել է 450 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՕգոստոսի 11-ից 18-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5327 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 192 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 234 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 204 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1207, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 602, վարելիս […] ...
14:35 18.08.2025
Նուբարաշենի աղբավայրում վերջերս տեղի ունեցած խոշոր հրդեհը մարելու համար մղվել է 22035 տոննա ջուր, մասնակցել է 430 փրկարարՆուբարաշենի աղբավայրում վերջերս տեղի ունեցած խոշոր հրդեհը մարելու համար մղվել է 22035 տոննա ջուր, մասնակցել է 430 փրկարար: Օգոստոսի 9-ի առավոտյան արդեն կրակն ամբողջությամբ մարվել էր: Հողի ծածկույթով տարածքը լցնելը տևել է 9 օր: Օրական աշխատել է Երևանի քաղաքապետարանի տրամադրած 20-22 միավոր տեխնիկա: Օգոստոսի 17-ի դրությամբ տարածքն ամբողջությամբ ծածկվել է հողով, 9 օրում աղբավայր է […] ...
14:27 18.08.2025
Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա․ ԱրաղչիԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարելիք այցի առանցքում կլինի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխելիության ապահովումը: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին IRNA-ի հետ զրույցում: «Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա, որ օտարերկրյա ուժեր մուտք չգործեն տարածաշրջան»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ […] ...