21:13 04.05.2020
Աշխարհի մի քանի երկրների ղեկավարներ միջազգային տեսամարաթոն են կազմակերպել, որպեսզի առնվազն 7,5 մլրդ եվրո հավաքագրեն կորոնավիրուսի պատվաստանյութի և դեղամիջոցի մշակման համար։
Միջոցառումը կազմակերպել են Եվրոպական Միությունը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Ճապոնիան, Կանադան և Սաուդյան Արաբիան։ Նախաձեռնության նպատակն է առաջիկա մի քանի շաբաթների կամ ամիսների ընթացքում հավաքագրել նշված գումարը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
«Մեզ հարկավոր է մշակել, արտադրել և ուղարկել պատվաստանյութը աշխարհի յուրաքանչյուր անկյուն։ Մենք պետք է ապահովենք, որ պատվաստանյութը հասանելի և մատչելի լինի բոլորի համար։ Այդ պատճառով պետք է համախմբվենք և ֆինանսավորենք այս գլոբալ նախաձեռնությունը։ Մեր առաջնային նպատակն է հավաքագրել նախնական 7,5 մլրդ եվրո կամ 8 մլրդ դոլար։ Սա այն գումարն է, որ հարկավոր է հենց հիմա՝ պատվաստանյութերի, ախտորոշման և բուժման գործընթացն առաջ տանելու համար»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը խոստացել է այս նախաձեռնության համար 1 մլրդ եվրո հատկացնել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է տրամադրել 500 մլն եվրո։
Գործակալությունը հաղորդում է, որ առայժմ պարզ չէ, թե խոստացված գումարից որքանը կլինի նոր ֆինանսավորում և որքանը կկազմեն այս տարվա սկզբում պատվաստանյութի և դեղամիջոցի ստեղծման համար նախատեսված ֆինանսական հատկացումները։
15:05 18.08.2025
Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել է «ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատում» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգավոր երևույթների և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, մեղմելու, կանխարգելելու միջոցառումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքերը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» […] ...
14:58 18.08.2025
Ուսանողներից կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող քոլեջի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորություններն ու ազդեցությունը, նույն քոլեջի ուսանողներից մեկի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս կողմից ուսումնական և գործնական դասընթացներին չհաճախելու պայմաններում նրան անհրաժեշտ գնահատականներ նշանակելու և ավարտական ատեստատ տրամադրելու […] ...
14:52 18.08.2025
Հայտնաբերվել է 450 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՕգոստոսի 11-ից 18-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5327 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 192 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 234 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 204 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1207, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 602, վարելիս […] ...
14:35 18.08.2025
Նուբարաշենի աղբավայրում վերջերս տեղի ունեցած խոշոր հրդեհը մարելու համար մղվել է 22035 տոննա ջուր, մասնակցել է 430 փրկարարՆուբարաշենի աղբավայրում վերջերս տեղի ունեցած խոշոր հրդեհը մարելու համար մղվել է 22035 տոննա ջուր, մասնակցել է 430 փրկարար: Օգոստոսի 9-ի առավոտյան արդեն կրակն ամբողջությամբ մարվել էր: Հողի ծածկույթով տարածքը լցնելը տևել է 9 օր: Օրական աշխատել է Երևանի քաղաքապետարանի տրամադրած 20-22 միավոր տեխնիկա: Օգոստոսի 17-ի դրությամբ տարածքն ամբողջությամբ ծածկվել է հողով, 9 օրում աղբավայր է […] ...
14:27 18.08.2025
Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա․ ԱրաղչիԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարելիք այցի առանցքում կլինի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխելիության ապահովումը: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին IRNA-ի հետ զրույցում: «Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա, որ օտարերկրյա ուժեր մուտք չգործեն տարածաշրջան»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ […] ...