17:10 05.05.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 5-ին ստորագրել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:
12:23 11.05.2025
Թամանյան փողոցում ծառն ընկել է «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վրաՄայիսի 10-ին, ժամը 22:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանյան փողոցում ծառն ընկել է «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ ծառն ընկել և վնասել է շենքի բակում կայանած […] ...
12:09 11.05.2025
Մխիթարյանը բաց կթողնի առաջիկա խաղըՀենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Տորինոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրի հանդիպումը, հայտնում է Tuttomercatoweb-ը։ Նա ազդրի մկանի ծանրաբեռնվածություն ունի և մարզչական շտաբը որոշել է ռիսկի չդիմել ու խաղադաշտ դուրս չբերել 36-ամյա ֆուտբոլիստին։ Մխիթարյանից բացի, «Ինտերի» ֆուտբոլիստներից թուրինյան ակումբի դեմ խաղն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն նաև Լաուտարո Մարտինեսը, Ֆրանչեսկո Աչերբին ու Բենժամեն Պավարը։ «Տորինո» – […] ...
11:53 11.05.2025
Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհահատվածից․ երթևեկությունը վերականգնվել էՄայիսի 10-ին, ժամը 22:59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում, ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ավտոճանապարհից. երթևեկությունը վերականգնվել է։ ...
11:36 11.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:21 11.05.2025
Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալներիՀայաստանի ձյուդոիստներն ավարտել են պայքարը «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարում, որն անցկացվել է Աստանայում: Մինչև 60 կգ քաշային կարգում Աշիկ Անդրեյանը առաջին փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին։ 73 կգ քաշային կարգում Արտակ Թորոսյանը ևս չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլը՝ պարտվելով կորեացի ձյուդոիստին։ Այս քաշային կարգում հանդես են եկել նաև Գեորգիոս Մարկարյանը (Հունաստան), Կարեն Գալստյանը և Արմեն […] ...
11:08 11.05.2025
Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկի կապակցությամբ։ «Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերկառուցման […] ...