ՀՀ կառավարությունը ծրագիր է մշակել արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քաղաքացիների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

ՀՀ կառավարությունը ծրագիր է մշակել արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քաղաքացիների համար

11:41 06.05.2020

«Պատիվ ունեմ արձանագրել, որ ՀՀ կառավարությունը կարողացել է, այդ թվում՝ ԱԺ օգնությամբ, կորոնավիրուսային սոցիալ-տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակներում: Սա չի նշանակում, որ ՀՀ բոլոր քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես հունվարին կամ փետրվարին, սա նշանակում է, որ մենք, բարեբախտաբար, չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ, բայց շատ ավելի կարևոր է ապագայի մասին խոսակցությունը»,- խորհրդարանում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց՝ թյուր է կարծել, թե ճգնաժամն անցել կամ անցնում է, այն նոր-նոր է սկսվում: Փաշինյանն ասաց, որ մինչև մյուս տարվա մայիս ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ: Նա ներկայացրեց ևս մեկ կարևոր և բացառիկ ցուցանիշ, այն է՝ մարտի սկզբից Հայաստան է վերադարձել շուրջ 70 000, իսկ արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր՝ 23 000 քաղաքացի:

Ըստ վարչապետի՝ 2019-ի առաջին եռամսյակում վերադարձածների տարբերությունը հեռացածների նկատմամբ կազմել է շուրջ երկու տասնյակ հազար։ Սա, նրա գնահատմամբ, մի կողմից լավ է՝ ի կատարումն հայրենադարձության իրենց քաղաքականության, մյուս կողմից լեգիտիմ հարց է բարձրացվում՝ բա այդ մարդիկ, որ այս տարի արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեն, ինչո՞վ են զբաղվելու:

«Մենք որոշում ենք կայացրել, որ այս տարի կազդարարենք կրթական և առողջապահական ավելի քան 100 օբյեկտների նորոգման, հիմնանորոգման և կառուցման ծրագրեր, այսինքն՝ ՀՀ կառավարությունը կմեկնարկի ավելի քան 100, այս փուլում ասում եմ միայն կրթական և առողջապահական օբյեկտների շինարարության մեկնարկի մասին: Մենք հույս ունենք, որ դրանով կապահովենք մեր արտագնա աշխատանքի մեկնող հայրենակիցներին, ընդ որում՝ ոչ միայն այս տարի, այլև մյուս տարի»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշեց՝ այստեղ մեկ հարց է առաջանում. ՀՀ-ում կա՞ն արդյոք ընկերություններ, ձեռնարկություններ, որոնք կմասնակցեն այդ մրցույթներին, կհաղթեն, կիրականացնեն այդ շինարարությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր:

«Սա մեր ամենամեծ մտավախությունն է, նախորդ տարվա փորձը թույլ է տալիս նման մտավախություն ունենալ»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

09:00 08.07.2025

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

Հուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP